×


Գոհար Հարությունյանը նշել է որդու մեկամյակը եւ պատրաստվում է մեկնել Միլան:)

Գոհար Հարությունյանի ընտանիքում տոնական տրամադրությունը շարունակվում է: Այս տարի առաջին անգամ Ամանորի գիշերն արթուն են եղել նրա երեխաները, որոնց այցելել է Ձմեռ պապը, այնուհետեւ մեկնել են Դուբայ` վայելելու ծովափնյա հանգիստ, հունվարի 11-ին Երեւանում նշել են փոքրիկ Մենուայի մեկամյակը, այսօր տոնում են հին տոմարով Նոր տարին, իսկ շուտով գեղեցկուհին ամուսնու հետ կուղեւորվի Միլան:):

Գոհար Հարությունյանը` երեխաների հետ


Այս մասին BRAVO.am-ը տեղեկացել է նրանց տանը հյուրընկալվելիս, երբ հաճելի զրույցից բացի, նաեւ ֆոտոշարք ենք իրականացրել: Գոհարի խոսքով` սա առաջին նկարահանումն էր, որի ժամանակ փոքրիկներն անչափ ուրախ էին, լաց չէին լինում ու չէին ամաչում:): Ի դեպ, Մենուան շատ անտարբեր հայացք էր գցում տոնածառին, երբեմն ձեռքը տանում էր խաղալիքներին ու փորձում կրծել:):

“Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999”, “Միսիս գլոբ 2009” Գոհար Հարությունյանը թեեւ վերջին տարիներին առավելապես զբաղված է զավակների խնամքով եւ մասնագիտական գործունեություն չի ծավալում, լրատվամիջոցների ուշադրությունը նրա հանդեպ չի նվազել.“Մի փոքր անարդար է այն տեսանկյունից, որ, օրինակ, շատ մարզիկներ աշխատում են, ջանք չեն խնայում, բայց իրենց անունները հազվադեպ են շոշափվում, իսկ ես մի քանի տարի է, ինչ հանրությանը հետաքրքրող ոչինչ չեմ անում… Երեւի թե ճիշտ են ասում, որ գեղեցկությունը հրաշքներ է գործում եւ ամենակարող ուժ է:)”:

Գոհար Հարությունյանը` երեխաների հետ


Մեր դիտարկմանը, թե երեխաները ժառանգել են մայրիկի գեղեցկությունը, Գոհարը ժպիտով ասաց.“Առհասարակ քննադատորեն եմ վերաբերվում թե՛ ինձ, թե՛ նրանց: Երեւի թե այն հազվագյուտ ծնողներից եմ, որ ինչ-որ թերություններ եմ անընդհատ գտնում:)”: 

Հարցին, թե կցանկանա դուստրերից մեկն իր ուղով ընթանա, նա պատասխանեց.“Երբ մեծանան եւ կարծեմ` այնքան կատարյալ են, որ կարող են ոչ միայն մասնակցել մրցույթների, այլեւ հաղթել, ապա կողմ կլինեմ: Իհարկե, եթե ընտրեն այդ ճանապարհը, չեմ խանգարի, բայց իմ կարծիքը կասեմ”:

Գոհար Հարությունյանը


Գոհարի ամուսինը սիրելի կնոջ համար տոն է դարձնում տարվա յուրաքանչյուր օրը, իսկ տարեմուտին էլ շատ չի ծանրաբեռնում.“3 երեխային խնամելն արդեն իսկ մեծ ծանրաբեռնվածություն է: Իմ ամանորյա երազանքն արդեն կատարված է. նախորդ տարիներին խնդրում էինք, որ մեր տանն իսկական Ձմեռ պապիկ լինի: Իմ փոքրիկ Մենուան հիմա Ձմեռ պապիկի հագուստով գրկումս է: Սա է իմ կատարված երազանքը: Այս ամենից առավել էլ ոչինչ չեմ ուզում”:

Նա 2014 թվականի հետ բազմաթիվ հույսեր է կապում.“Ուզում եմ շատ ճանապարհորդել…”: Մելինեն, Բիայնան եւ իրենց եղբայրը ծնողների հետ առաջիկայում Իտալիա չեն մեկնի.“Այս օրերին մայրիկս Երեւանում է: Ես էլ, առիթից օգտվելով, երեխաներին իր մոտ կթողնեմ:)”:

Գոհար Հարությունյանի դուստրերը


Մեր հարցին, թե արդյոք չի նախատեսում կրկին մայրանալ, Գոհարը ժպիտով պատասխանեց.“Ամուսինս ասում է` Մենուային եղբայր է պետք: Ես էլ հարցնում եմ` իսկ մայրիկ պետք չէ՞: Իսկապես շատ հոգնած եմ, ինձ հանգիստ է հարկավոր, որպեսզի կարողանամ առողջ բալիկ լույս աշխարհ բերել”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW