×


Գոհար Հարությունյանն ամուսնու հետ դստերն առաջին դասարան է ուղեկցել :)

Գոհար Հարությունյանի ընտանիքում այս տարվա սեպտեմբերի 1-ը շատ սպասված էր, քանի որ նրա ավագ դուստրն առաջին անգամ ոտք դրեց դպրոց: BRAVO.am-ն այսօր հետեւել է “Այբ” տարրական դպրոցի առաջին դասարանցիների առաջին քայլերին: Աշակերտների թվում էր նաեւ Մելինեն, ում մայրիկը մեզ հետ զրույցում խոստովանեց, թե աղջնակից ավելի շատ է հուզված:):

Գոհար Հարությունյանն ամուսնու հետ դստերն առաջին դասարան է ուղեկցել


Հանդիսավոր մեկնարկից եւ սպիտակ ու նարնջագույն փուչիկներ երկինք բաց թողնելուց հետո աշակերտները ծանոթացել են իրենց դասվարի հետ, տեղեկացել, որ կոչվելու են դելֆինների դասարան, այնուհետեւ խաղերի միջոցով փորձել են մտապահել միմյանց անունները:

6,5 տարեկան կապուտաչյա Մելինեն մյուս աշակերտների նման նախքան դպրոց ընդունվելը երեք օր մասնակցել է քննությունների.“Բացի գիտելիքից, նաեւ ստուգել են պահվածքը, երեխաների հետ շփումը եւ այլն: Ամենահետաքրքիրն այն է, որ ծնողները եւս պետք է ներկա լինեն հանձնաժողովի հետ հարցազրույցին, որպեսզի հասկանան` որքանով են աշակերտի ծնողների եւ իրենց գաղափարները համընկնում: Մելինեն մեծ ոգեւորությամբ էր մասնակցում քննություններին, հուսով եմ` հաճույքով ու սիրով կհաճախի դպրոց”,-նշել է Գոհար Հարությունյանը:

Գոհար Հարությունյանի ավագ դուստրը` Մելինեն


“Այբ” կրթահամալիրի համբավն ու գաղափարախոսությունը Գոհարին խոստումնալից է թվում, այդ պատճառով էլ ամուսնու` Միշայի հետ որոշել են երեխային հենց այս դպրոց բերել.“Եթե համեմատեմ իմ ուսման տարիների հետ, ապա հիմա աշակերտներին ազատություն են տալիս. նստարաններն այլ կերպ են դասավորված, կարող են գորգի վրա նստել, այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ երեխան սիրի սովորել եւ ուսման հանդեպ հակակրանք չունենա”:

Գեղեցկուհին նաեւ հետեւյալն է հավելել.“Իմ երեխային չեմ կարող գովել, միայն գիտեմ, որ աշխատասեր է: Ի տարբերություն Մելինեի, փոքր աղջիկս` Բիայնան, դժվարությամբ դպրոց կգնա: Նա այնքան էլ չի սիրում սովորել, կամ էլ ընկերուհիներն են ասել, որ դպրոց գնալը վատ բան է, եւ սարսափում է այդ գաղափարից:)”:

Մելինեն` համադասարանցիների հետ


Գոհարի խոսքով` Մելինեն կարողանում է անգլերեն կարդալ, գիտի նաեւ հայերեն եւ ռուսերեն այբուբենը.“Թվաբանություն էլ գիտի, խոսում է երեք լեզվով` տանն ինձ հետ հայերենով, հայրիկի հետ ռուսերենով, իսկ մանկապարտեզում սովորեցրել են տիրապետել անգլերենին”:

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին