×


Գոռ Հակոբյանը`ծովափնյա հանգստի եւ ընտանեկան ավանդույթի մասին

Սիթքոմի նկարահանումներ, նոր տեսահոլովակ, շրջագայություններ` այսպիսի հագեցած եւ աշխատանքային բուռն շրջանից հետո Գոռ Հակոբյանը վայելում է ամառը: Երգիչ-դերասանը ընտանիքի հետ Բաթումիում է: Բայց ինչպես BRAVO.am-ին է ասել, ուղեւորությունն այնքան էլ տեղին չէ հանգիստ անվանել:):

Գոռ Հակոբյանի ընտանիքը


«Մեր տանը ձեւավորված ավանդույթ կա. ամեն տարի մեքենաներով հասնում ենք Աջարիա եւ վերադառնում: Այս անգամ էլ բացառություն չարեցինք: Բաթումին  Հայաստանին ամենամոտ ծովափնյա քաղաքն է: Բացի այդ, այստեղ ամեն տարի համաշխարհային աստղեր են համերգներով հանդես գալիս: Երկու տարի առաջ Էնրիկե Իգլեսիասն էր, այս տարի էլ, ասում են, Ադելն է գալու: Սպասում ենք»,-նշել է դերասանը:

Գոռ Հակոբյանը՝ կնոջ հետ

Գոռ Հակոբյանը՝ կնոջ հետ


Նրա խոսքով` ծովափնյա հանգստի սիրահար են`արեւ, ջուր, ավազ եւ անջատված հեռախոսներ… Հանգստի մեկնելիս հաշվի են առնում ամեն մի մանրուք: Երեխաների հարմարավետությունն ամենակարեւորն է:

«Անցած ամռանը հանգստի չենք մեկնել, բայց փոխարենը հասցրել ենք հանգստանալ Միացյալ Նահանգներում: Ինձ համար նախընտրելի եւ սիրելի վայրը Մայամին է: Հուսամ` կլինեմ»,-ասել է Գոռն ու հավելել, որ կրկին հանգստի կմեկնի օգոստոսի 10-ին` «Ֆուլ Հաուս»-ի երեւանյան ներկայացումներից հետո:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Հակոբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին