×


Գրիգոր Դանիելյանի, Հռիփսիմե Ելինյանի որդու առաջին ֆոտոշարքն ու մայրիկի խոստովանությունը:)

Մարտի 15-ին լույս աշխարհ եկավ Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ երեխան: Ռոբերտոն մեկ ամսականում իր առաջին ֆոտոշարքն է անցել: Երջանիկ ծնողները տղայի առաջին լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին, Հռիփսիմեն նաեւ հետաքրքիր մանրամասներ է պատմել փոքրիկի մասին:

Հռիփսիմե Ելինյանը եւ Գրիգոր Դանիելյանը


«Քառասունք պահեցինք, քանի որ…»

Ռոբերտոյի համար քառասունք պահեցինք: Ալբերտոյի ժամանակ չէինք պահել եւ շատ էինք փոշմանել, քանի որ մշտապես հյուրեր էինք ունենում, ինչը դժվար է մայրիկի համար, ով դեռ ինքն էլ լավ չգիտի փոքրիկին: Այս անգամ կարողացանք վայելել մեր բալիկին: Քառասունքի օրը հայրիկիս ընտանիքի հետ եկեղեցի գնացինք ու կատարեցինք համապատասխան արարողակարգը: Իսկ օրեր անց կկնքենք մեր տղային եւ խնջույք կանենք:

Փոքրիկը որոշել է չքնել:)

Ֆոտոշարքը մեկ ամսականում ենք արել: Նորից պետք է համեմատություն անեմ. մեր մեծ որդին այնքան լացկան է եղել, որ նորմալ ոչ մի նկար չունի, իսկ այս ճուտիկը շատ խելոք է: Նկարահանման ընթացքը մի քիչ երկար տեւեց, քանի որ դժվար էր նրան քնած նկարելը. արդեն մեծ էր այսպիսի լուսանկարներ ստանալու համար:):

Փոքրիկ Ռոբերտոն


Գրիգորի եւ որդիների նմանությունը

Մեր ճուտիկը արտաքնապես շատ նման է եղբորը: Ամենահետաքրքիրը Գոքորի եւ մեր տղաների ականջների նմանությունն է, որը բոլորն են նկատում: Ծննդատանն էլ դեռ նոր ծնված ժամանակ արդեն երեւում էր, որ շատ նման են իրար: Բայց փոքրիկն ավելի խելոք է, իսկ մեր առաջնեկը 4 տարի չի քնել, միայն վերջերս է խելոքացել:

Եղբայրական սեր

Ալբերտոն, կարելի է ասել, վախենալու աստիճան սիրում է եղբորը: Ժամերով կարող է նստել ու նայել նրան: Երբ հղի էի, միշտ խոսում էր փորիկիս հետ: Իսկապես շատ է սիրում, մեկ-մեկ ասում է՝ «մամ, ապտակի, տեսնեմ` սա երազ է, արթնանում եմ, թե իրականություն է»: Խանդ չկա եղբոր նկատմամբ, միայն սեր է:

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի որդիները` Ալբերտոն եւ Ռոբերտոն


Առանց վախի

Ես էլ, Գոքորն էլ երկրորդ երեխային այլ ձեւով ենք սիրում, ավելի հասկանալով ենք ամեն բան անում: Առանց վախենալու գրկում ենք, զբոսանքի տանում եւ այլն, նույնիսկ չենք ուզում աշխատանքի գնալ, որ նրա հետ լինենք:

«Մայրիկս է խնամում»

Ռոբերտոյի մեկ ամսականը լրանալուց հետո աշխատանքի եմ գնացել. ստուդիայի գործերը չեմ կարող թողնել, առջեւում մեր հինգ ամյակն է: Մայրիկս է խնամում երեխաներին, ինչի շնորհիվ էլ շատ հանգիստ եմ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին