Հոր մահվան ցավալի լուրը լսելով` Արմեն Պետրոսյանն, ով «Ֆուլ Հաուս»-ի հյուրախաղերով Եվրոպայում էր, շտապ վերադարձել է Երեւան: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է նախագծի ստեղծագործական խմբից Գրիգոր Դանիելյանը:
«Ֆուլ Հաուս»-ը հյուրախաղերով Եվրոպայում է
«Քանի որ այս համերգները նախօրոք պլանավորված էին, Արմենի խնդրանքով մեր խումբը չի վերադարձել, որպեսզի ավարտին հասցնի ելույթները: Բոլորս ցավակցում ենք նրա ընտանիքին»,-ասել է սցենարիստ-դերասանը:
«Ֆուլ Հաուս»-ը հյուրախաղերով Եվրոպայում է
Հիշեցնենք, որ «ֆուլհաուսցիներն» ավարտել են ելույթները Բարսելոնա, Մարսել, Լիոն, Ստրասբուրգ եւ Համբուրգ քաղաքներում: Մնացել է երկու հանդիպում. վաղը հանդես կգան Հոլանդիայի Բրաամթ քաղաքում, իսկ մարտի 27-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`«Ֆուլ Հաուս»-ի արխիվից


×
16,066





