×


Գրիգոր Կյոկչյանը Նոր տարին կդիմավորի Նյու Յորքի փողոցներում :)

Ամանորին բոլորը պահում են երազանք եւ ցանկանում, որ այն որքան հնարավոր է շուտ իրականանա: Գրիգոր Կյոկչյանն ամբողջ տարին աշխատել է, որպեսզի իրականացնի իր երազանքներից մեկը` 2014 թվականը դիմավորի Նյու Յորքում: BRAVO.am-ը զրուցել է արդեն իսկ օվկիանոսից այն կողմ գտնվող երգչի հետ:):

Գրիգոր Կյոկչյանը


“Զարմիկներիս եւ ընկերներիս հետ կնշեմ: Կարծում եմ` ամենահետաքրքիրը կլինի Նյու Յորքի փողոցներում. հաստատ չեմ փակվելու տանը եւ չեմ ուտելու կոկորդիլոսի, ոչ էլ ընձուղտի միս:)”,-մեզ հետ զրույցում ասել է Գրիգորը:

Նա արդեն հասցրել է լինել ամերիկյան քաղաքի տեսարաժան վայրերում.“Այցելել եմ հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարան, ներկա եմ եղել անվանի ճապոնացի նկարչուհի Յայոյի Կուսամայի ցուցահանդեսին, ժամանցս կազմակերպել եմ նաեւ տեղի ակումբներերում, գնել եմ Բրոդվեյի “Pippin” մյուզիքլի տոմս եւ անհամբեր սպասում եմ դրան”:

Գրիգոր Կյոկչյանը


Գրիգոր Կյոկչյանը ամանորյա տրամադրությամբ նոր տեսահոլովակ ունի, որը նկարահանել է Արտյոմ Աբովյանը.“Որոշեցի իմ տարբերակով ներկայացնել Ջոն Լենոնի “Happy Christmas” երգը: Շատ եմ սիրում այս ստեղծագործությունը, որն այդքան ծեծված չէ”: 

2013 թվականը երգչի համար ստեղծագործական առումով կարեւոր տարի էր.“Նկարահանեցի իմ առաջին տեսահոլովակը, նոր մի շարք երգեր հեղինակեցի, գրանցեցի հաջողություններ եւ ես հույս ունեմ, որ սա լավ սկիզբ կլինի հետագա նվաճումների համար”:

Գրիգոր Կյոկչյանը եւ Արսեն Գրիգորյանը


Գրիգորը 2014-ի համար ուժ եւ ոգեւորություն է ցանկանում, որ կարողանա ինքնուրույն իրականացնել բոլոր նպատակները.“Չեմ ուզում նեղություն տալ Ձմեռ պապիկին, միայն թող հաջողություն մաղթի, որ ամեն ինչ ստացվի”

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գրիգոր Կյոկչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին