×


Գրիշա Աղախանյանը որդու 1-ամյակին գեղեցիկ խնջույք է կազմակերպել:)

Գրիշա Աղախանյանի որդու` Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած մկրտության արարողության ֆոտոշարքն արդեն ներկայացրել ենք: Սիրված շոումենի ընտանիքում հունիսի 17-ին կրկնակի տոն էր, քանի որ փոքրիկը կնքվել է իր առաջին տարեդարձի օրը:

Գրիշա Աղախանյանը` կնոջ եւ որդու հետ


Երջանիկ ծնողներն իրենց հարազատների եւ ընկերների հետ Ալեքսանդրի 1-ամյակն ու մկրտությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկի բացօթյա սրահում: Գրիշային, Շողերին եւ նրանց որդուն շնորհավորելու էին եկել Աշոտ Ղազարյանը` կնոջ հետ, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Իրինա Դանիելյանը, Լեւոն Հարությունյանը եւ այլ մտերիմներ: Երեկոյի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Շողեր Թովմասյանը` որդու հետ


Շոումենի հոր անունը կրող փոքրիկ Ալեքսանդրը ապագայում հնարավոր է ընտրի հայրիկի ուղին. այսօր արդեն նկատելի է նրա երաժշտական սուր լսողությունը:). “Որդիս շատ լավ ճաշակ ունի եւ որակյալ երաժշտություն է լսում: Արդեն սիրելի երգեր ունի եւ միանգամից արձագանքում ու սկսում է շարժվել դրանց ներքո”,-մեզ հետ զրույցում պատմել է Գրիշան:

Էմմա Պետրոսյանը, Գրիշա Աղախանյանը` կնոջ հետ եւ Արամոն


Երգիչ, հաղորդավար, պրոդյուսերի փոխանցմամբ` Ալեքսանդրը նաեւ վառ ընդգծված հումորի զգացում ունի.“Տղաս լիովին փոխել է իմ կյանքը: Ազատ ժամանակս նախընտրում եմ հենց նրա հետ անցկացնել”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին