×


Գրիշա Աղախանյանի նորածին որդու առաջին լուսանկարները :)

Այս ամառ երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի գեղեցիկ ընտանիքը համալրվեց արու զավակով: Սիրված շոումենը որդու 40 օրական դառնալուց հետո համաձայնել է հրապարակել նրա առաջին լուսանկարները` բացառիկ անդրադարձը վստահելով BRAVO.am-ին: Նշենք, որ փոքրիկը մեր ֆոտոխցիկի առջեւ իրեն հրաշալի է դրսեւորել:):

Գրիշա Աղախանյանի ընտանիքը


Գրիշան կրտսեր տղային անվանակոչել է իր հոր պատվին.“Այնքան երջանիկ եմ այդ առիթով: Շատ խորհրդանշական է. որդիս, ինչպես հայրս, Ալեքսանդր Գրիգորեւիչ Աղախանյանն է’’: Ի դեպ, ծնողները երեխային կրճատ կոչում են Ալիկ:

Գրիշա Աղախանյանը` որդու հետ


Հաղորդավարն աշխատում է բավական ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ իր ամբողջ ազատ ժամանակը փոքրիկի հետ է անցկացնում.“Ալիկն արդեն արձագանքում է մեր ձայներին, հուսով եմ` նույնիսկ ընկալում է, որ իր հայրիկն եմ”:

Շողեր Թովմասյանը` որդու հետ


Գրիշայի խոսքով` որդին իրեն հաջողություն է բերում.“Սնահավատ չեմ, բայց երեխայիս ծնվելուց հետո հեշտ ու հանգիստ ստացվեց այն, ինչ մինչ այդ չէր ստացվում: Նույնը կարող եմ ասել ընտանիքի մասին. նույնիսկ իմ վերաբերմունքն է ընդհանուր առմամբ փոխվել: Այսօր ինչպես ընտանիքում, այնպես էլ աշխատանքում հանգիստ, հավասարակշռված մթնոլորտ է: Ուզում եմ, որ տղաս առողջ մեծանա եւ լավ, արժանի մարդ դառնա”:

BRAVO.am-ը Ալեքսանդրին անհոգ մանկություն է մաղթում:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին