×


Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի գեղեցիկ նոր ֆոտոշարքը

Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի նշանադրության մասին պատմել ենք: Դերասանը BRAVO.am-ին է տրամադրել դեռեւս չհրապարակված լուսանկարներ արարողությունից, ինչպես նաեւ հարաբերություններն օրինականացնելու առթիվ նախապես արված գեղեցիկ ֆոտոշարքը:

Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի նշանադրությանը


«Ֆոտոշարքի գաղափարը մերն էր. ես եւ Աննան էինք ընտրել ոճը, տեղը եւ այլն: Մեզ հետ բավական մեծ խումբ է աշխատել: Շատ շնորհակալ ենք նրանց մեր կողքին լինելու եւ մեր առիթներն անմոռանալի դարձնելու համար»,-նշել է դերասանը:

Սպասվելիք հարսանյաց հանդեսի մասին զույգն առայժմ նախընտրում է ոչինչ չասել: Դավիթի խոսքով՝ չեն ցանկանում ժամանակից առաջ ընկնել, իսկ այժմ  այլ պլաններ ու անելիքներ ունեն:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Զույգը պատրաստվում է հետաքրքիր անակնկալ մատուցել երկրպագուներին, որի փակագծերն առայժմ չեն ուզում բացել. այդ մասին կխոսեն ավելի ուշ:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Թե որն է իրենց ներդաշնակության, սիրո եւ երջանկության բանաձեւը, Դավիթն ասել է. «Բանաձեւ, որպես այդպիսին, գոյություն չունի մեզ համար: Յուրաքանչյուր օրդ դու ես ստեղծում`ամեն անգամ տարբեր հույզերով, ինչն էլ իր հերթին միլիոնավոր բաներ է կապում իրար»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Գագիկ Սարատիկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին