×


Դավիթ Սեխպեյանի դստեր առաջին լուսանկարները

Դավիթ Սեխպեյանը եւ Նարինե Պողոսյանն ավելի քան 1 ամիս է՝ վայելում են ծնող լինելու բերկրանքը: Ամերիկաբնակ դերասանը BRAVO.am-ին է տրամադրել դստեր՝ Օլիվիա Լիվի առաջին լուսանկարներն ու պատմել է նրա մասին: 

Դավիթ Սեխպեյանի դուստրը՝ Օլիվիա Լիվին


«Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե աշխարհի բոլոր զգացմունքներն ու զգացողություններն ապրեք միեւնույն ժամանակ եւ միանգամից: Մեկ նախադասությամբ կարելի է ասել, որ դրախտի մի կտոր ես առնում գիրկդ: Եթե կնոջս խենթի պես սիրել, հարգել եւ գնահատել եմ, ապա երեխայի ծննդից հետո այդ զգացմունքները հարյուրապատկվել են: Ավելի շատ եմ զգում Աստծուն սրտիս մեջ»,-BRAVO.am-ին ասել է դերասանն ու հավելել, որ դստեր անվան ընտրությունը կնոջ հետ են կայացրել: Այն խաղաղություն է խորհրդանշում:

Դավիթ Սեխպեյանը՝ դստեր հետ


Դավիթը կարծում է, որ մարդու ամենամեծ ստեղծագործությունն իր ձագուկի ծնունդն է: Համոզված է՝ բոլորն էլ երազում են լինել աշխարհի ամենալավ ծնողը: Հնարավոր ոչ մի վայրկյան բաց չի թողնում բալիկի կողքին լինելու համար:

Դավիթ Սեխպեյանի դուստրը՝ Օլիվիա Լիվին


«Ես եւ կինս շատ գնահատում ենք պապերից մեզ հասած ավանդույթներն ու փորձում ենք հետեւել դրանց: Երբ երեխայի 40 օրականը լրացավ, գնացինք տեղի Մայր Աստվածածին եկեղեցի եւ անցկացրինք գեղեցիկ արարողությունը: Կհաջորդի նաեւ սուրբ մկրտությունը: Անպայման»,-եզրափակել է դերասանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Սեխպեյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին