×


Դավիթ Սեխպեյան.“Եթե անգամ չկարողանամ, գոնե կիմանամ, որ փորձել եմ”

“Ամեն ինչ վաճառվում է” ներկայացման լասվեգասյան պրեմիերային արդեն անդրադարձել ենք: Կատակերգությունում փեսայի կերպարը մարմնավորում է Դավիթ Սեխպեյանը, որը վերջին շրջանում կնոջ հետ բնակություն է հաստատել Լոս Անջելեսում: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ինչպես հայրենիքից մեկնելու պատճառների, այնպես էլ այժմ կյանքում տիրող բուռն վիճակի մասին:):

Դավիթ Սեխպեյանը


Միացյալ Նահանգներ եմ եկել նպատակներիս ետեւից: Չեմ սիրում մեկ հարթության վրա գոյատեւել, այդ իսկ պատճառով էլ որոշել եմ եւս մեկ աստիճան վեր բարձրանալ: Եթե կարողանամ մեր մշակույթը ներկայացնել այլազգիներին, կհամարեմ, որ ամեն ինչ ստացվել է, եթե անգամ չկարողանամ, գոնե կիմանամ, որ փորձել եմ:

Բարձրագույն կրթություն ստանալու ծրագրեր ունեմ: Այժմ մասնագիտությամբ աշխատելուն զուգահեռ հաճախում եմ լոսանջելեսյան քոլեջներից մեկը. սովորում եմ դերասանական վարպետություն, բացի այդ, կիթառի դասընթացների եմ հաճախում:

Դավի Սեխպեյանը` կնոջ հետ


Ալեքսանդր Խաչատրյանի` “Ամեն ինչ վաճառվում է” ներկայացման մեջ դեր ստանալու առաջարկն ընդունել եմ առանց վայրկյան իսկ վարանելու: Ինձ համար մեծ երջանկություն է նման դերասանական կազմի հետ աշխատելու հնարավորություն ստանալը: Իհարկե, Հայաստանում եւս ճանաչված դեմքերի հետ եմ աշխատել, բայց տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու այսքան կարճ ժամանակահատվածում նման շրջապատում հայտնվելն իսկապես տոն է ինձ համար:

Արդեն իսկ մեկ այլ ներկայացման մեջ խաղալու հրավեր եմ ստացել, որը մեծ սիրով ընդունել եմ: Դեռեւս չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, քանի որ սկիզբը բավական խոստումնալից է:

Դավիթ Սեխպեյանը


Երրորդը, հավանաբար, իմ բեմադրածը կլինի, որի միջոցով կփորձեմ “Ի՞նչ է ուզում կինը” հարցին պատասխանել:  Ներկայացումը, որում զբաղված են լինելու մի շարք դերասանուհիներ եւ ընդամենը մեկ դերասան, դեռ Հայաստանում պետք է բեմադրեի, սակայն ֆինանսական որոշակի խնդիրների պատճառով չկարողացա ու չհասցրի: Չնայած` ի վերջո հովանավորներ հայտնվեցին, որոնց շատ շնորհակալ եմ, բայց, ցավոք, արդեն տեղափոխվելու ժամանակն էր: Այնուամենայնիվ, այն շուտով կներկայացնեմ տեղի հայերին` վստահ լինելով, որ աննորմալ ձեւով կսիրեն այն:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ում/
Լուսանկարները՝ Դավիթ Սեխպեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին