×


Դելոն` ամերիկյան կյանքի, նոր աշխատանքի եւ ընտանիքի մասին

Շուրջ մեկ տարի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Վահագն Ստեփանյանը, նույն ինքը` դերասան-հումորիստ Դելոն, BRAVO.am-ին հայտնել է, որ արտերկրում էլ շարունակում է իր գործունեությունը շոու-բիզնեսի ոլորտում եւ նորություններ ունի:

Դելոն` կնոջ հետ


“Ռաֆայել Շեգիրյանի “R&M Production”-ի կազմում եմ: Տարբեր նախագծեր ենք իրականացնում: Վերջինը Ռազմիկ Ամյանի մենահամերգն էր “Kodak” թատրոնում: Իսկ “GLEN-DELOn” նոր նախագծի առաջին նկարահանումներն օրեր առաջ ենք կատարել` “Հարութ Փամբուկչյան. 50 տարի բեմում” խորագրով”,-ասել է նա եւ հավելել, որ հաղորդումը եթերում կլինի հաջորդ տարի.“Նաեւ ներկայացումներում խաղալու առաջարկներ եմ ստացել, որոնց մասին կպատմեմ ավելի ուշ”:

Դելոն


ԱՄՆ-ում իրեն նորեկ համարող հաղորդավարը նշում է, թե արդեն իսկ հասցրել է ճանաչել երկիրը, հարմարվել ամերիկյան ապրելակերպին եւ ծանոթանալ տեղի հայերի հետ.“Առհասարակ, հարմարվող եմ: Ինձ համար Միացյալ Նահանգները մի ֆիլմ է: Կարեւորը` սիրելիս կողքիս է, միասին մեծ ընտանիքով ապրում ենք: Երեւան վերադառնալու մասին միշտ մտածում եմ, քանի որ սիրում ու կարոտում եմ հարազատներիս ու մտերիմներիս”:

Դելոն` կնոջ հետ


Դելոն առաջին անգամ Նոր տարին կդիմավորի հայրենիքից դուրս.“Արդեն զարդարել ենք տոնածառը: Վստահ եմ` այս տարեմուտը տարբերվելու է նախորդներից: Հիշում եմ` 11 տարեկան էի, ընտանեկան փոքրիկ բիզնես ունեինք, եւ դեկտեմբերին հինգ օր անդադար աշխատել եմ, որ Ամանորի գիշերը հնարավորություն տան ընկերներիս հետ որեւէ տեղ գնալ:)”:

Ձմեռ պապին հավատալու եւ նրանից նվերներ սպասելու հարցում Դելոն խորամանկ է գտնվել.“Տնեցիք ասում էին, թե նա կա, ես էլ, քանի որ փոքր տարիքից Աստծո կողմից շնորհված դերասանական տաղանդ ունեի, խաղում էի, թե հավատում եմ նրա գոյությանը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դելոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին