×


Դերասաններ Նարինե Գրիգորյանն ու Սերգեյ Թովմասյանը դուստր են ունեցել :)

Նարինե Գրիգորյանը եւ Սերգեյ Թովմասյանը փետրվարի 20-ին ծնողներ են դարձել: 2013 թվականի ամռանն ամուսնացած “Համազգային” թատրոնի դերասանները դուստր են ունեցել: Աղջնակին անվանակոչել են Եվա:

Նարինե Գրիգորյանը դուստր է ունեցել


BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը հայտնել է, որ ծննդաբերությունը բարեհաջող է անցել, իսկ դրանից երկու օր առաջ “Համազգային” թատրոնում հանձնել է իր նոր ներկայացումը, որի պիեսի հեղինակն է Դանիել Խարմսը.“Ես կլորիկ փորիկով շարունակում էի գնալ փորձերին, որ երեխայիս ծնվելուց հետո ողջ ժամանակս նրան տրամադրեմ: Իմ պայծառ տրամադրությունից ներկայացումն էլ ուրախ է ստացվել: Մինչեւ բալիկիս 40 օրականը լրանալը տանը կլինեմ, հետո երկու-երեք անգամ էլ փորձ կանենք ու պրեմիերան կկայանա”:

Դերասան Սերգեյ Թովմասյանը հայր է դարձել


Դերասանուհին նշել է, որ ապրիլից կվերադառնա բեմ եւ կրկին կխաղա իր մասնակցությամբ ներկայացումներում.“Իհարկե, շատ կցանկանամ ժամանակիս մեծ մասը երեխայիս հատկացնել, կարեւոր իրադարձություն է իմ կյանքում, բայց կարծում եմ` կհասցնեմ ու կկարողանամ համատեղել”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Նարինեին եւ Սերգեյին` փոքրիկ Եվային մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին