×


Դերասաններ Վահագնը եւ Լուսինը ապրիլին կամուսնանան

Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսին Վարդանյանի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Այսօր` սիրահարների տոնին, առաջին անգամ ներկայացնում ենք դերասանուհու եւ նրա ընտրյալի սիրո պատմությունը: Դերասան Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը համակուրսեցիներ են եղել. միասին սովորել են Թատերական ինստիտուտում: Զույգը նշանադրվել է 2011 թվականի սեպտեմբերին, իսկ հարսանիքը նախատեսված է այս տարվա ապրիլին:):

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանը


“Կուրսում 13 հոգի էինք, բոլորս իրար հետ մտերիմ էինք: Չնայած, որ ես իմ տեսակով շփվող չեմ, մեր կուրսի տղաներին եղբոր նման ընդունում ու սիրում էի: Վահագի հետ էլ շատ մտերիմ էինք, անընդհատ էտյուդներ էինք բեմադրում, այնքան կապված էինք, որ կարծում էի` մեր աղջիկ-տղա սովորական շփումը չի կարող սիրո վերածվել, բայց երբեք մի ասա երբեք:): Հաճախ մեր կուրսեցիներն էին կատակով ասում, մեկ անգամ էլ մեր կուրսղեկ Նիկոլայ Ծատուրյանը հարցրեց` չեմ ուզում Վահագի հետ ամուսնանալ, իր հարցն ինձ համար անսպասելի էր, երեւի ինչ-որ բան նկատել էր:)”, - հիշում է Լուսինը:

Լուսին Վարդանյանը


Մինչեւ հարսանիքը` ամուսիններ :)

Նրա փոխանցմամբ` ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքում` “Լեռնային կակաչները” ներկայացման մեջ, նրանք խաղացել են որպես ամուսիններ.  “Ըստ պիեսի ` մանկատանը մեծացած աղջկա կերպարում էի, որն ամսունու դավաճանությունից հետո հոգեբանական խնդիրներ ուներ ու հայտնվել էր հոգեբուժարանում: Այնպիսի տեսարաններ կային, որ ամուսինս, այսինքն` Վահագնը, գրկում ու ասում էր` սիրում եմ քեզ: Վերջին ներկայացումները խաղալիս ինչ-որ բան զգում էի, բայց լրջորեն սիրահարված չէի: Այդ ընթացքում նաեւ շփվում էինք սոցիալական ցանցերի միջոցով ու նկատում, որ մինչեւ լուսաբաց անվերջ գրում ենք իրար:)”:

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանը


Վահագն էլ հետեւյալն է պատմել.“Ավարտելուց հետո ենք սկսել ընկերություն անել: Երբ պետք է ընդունվեինք մագիստրատուրա, ես կատակով ասացի, որ ինձ ընկերուհի է պետք լինելու, կուրսի աղջիկներից մեկն ասաց` թող Լուսինը լինի, մենք էլ կատակով ընկեր-ընկերուհի էինք խաղում, որից հետո մեր հարաբերությունները լրջացան: Ինքը չցանկացավ ընդունվել մագիստրատուրա, բայց ինձ հետ հաճախ դասի էր գալիս”:

Դերասանը պարել է “Բարեկամություն” պարի անսամբլում, բուհն ավարտելուց հետո նկարահանվել է “Բանակում” հեռուստասերիալում, այնուհետեւ ծառայել է բանակում. “Սերիալում մի քիչ քյարթու տղայի դերում էր, ամենազարմանալին ինձ համար այն էր, որ փողոցում ջահել աղջիկները մոտենում էին եւ հիացական խոսքեր ասում: Իմ կարծիքով` շատ վատ է, որ աղջիկները կարող են նման կերպարի սիրահարվել: Մեկն էլ ինձ ասաց` “Ուզում ես, նեղացիր, բայց ես իրեն սիրում եմ”: Իհարկե, չխանդեցի, ուղղակի աղջկա համարձակության վրա էի զարմացել”, - պատմել է Լուսինը:

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանը


Նշանադրվել են Լուսինի ծննդյան օրը

Դերասանուհին հիշում է, որ ուսանողական տարիներից տարբեր առիթներով միասին են եղել. “Քանի որ Վահագնը պարող էր, ինձ համար հեշտ ու հաճելի է նրա պարընկերը լինելը: Մի անգամ էլ դերասանական հովերով տարված մտել էինք տեխնիկայի խանութ, իբրեւ թե պետք է ամուսնանայինք եւ մեզ համար ուզում էինք տեխնիկա գնել: Մեր նշանադրության ժամանակ դեռ բանակում էր ծառայում, տասն օրով արձակուրդ էր եկել, իմ ծննդյան օրը նշանվեցինք ու նորից գնաց` ավարտելու ծառայությունը”:

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանը


Վահագն Խաչատրյանն այժմ  նկարահանվում է “Երեք կյանք” հեռուստասերիալում` Կարենի կերպարում, նաեւ զբաղված է “Theatre For Changes” թատերախմբի ինտերակտիվ ներկայացումներում: 

Այսօր` Սուրբ Վալենտինի օրը,  դերասանն առաջին անգամ դիտել է իր սիրելիի խաղը “Մամա Միա” ներկայացման մեջ, որից հետո ծաղիկներ է նվիրել ու միասին նշել են տոնը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լուսին Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին