×


Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր դիմել է դատարան

BRAVO.am-ն ամիսներ առաջ իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը “Չեզոք գոտի” կոչվող գեղարվեստական ֆիլմ է նկարահանում, որի պրեմիերան հետաձգումներից հետո կայացել է հունիսի 24-ին` “Մոսկվա” կինոթատրոնում: Միջոցառմանը ներկա չի եղել գլխավոր դերակատարներից Աննա Հարությունյանը: Նա երեկ պրեմիերայի մասին տեղեկացել է BRAVO.am-ի թղթակցից.“Հոգեպես վատ վիճակում էի, բայց կարողացա զգազմունքներս զսպել ու բանականորեն լուծել խնդիրը”:

Աննա Հարությունյանը


Դերասանուհին մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից.“Նկարահանումներից հետո սպասում էի իմ կերպարի  ձայնային հնչյունավորմանը, որ կատարելու էի ես, բայց դա այդպես էլ չեղավ. իմ փոխարեն այլ անձ է ձայնագրվել, ինչը նշանակում է, որ խախտվել են հեղինակային իրավունքներս: Ֆիլմն արդեն բարձրացել է մեծ էկրան, ես էլ արդեն փաստ ունեմ, դիմել եմ դատարան` խնդրելով ու պահանջելով, որ բավարարեն իմ հայցը”:

Աննա Հարությունյանը` “Չեզոք գոտի” ֆիլմի նկարահանումներին


Աննա Հարությունյանը նաեւ հետեւյալն է նշել.“Իրենք ինձ հետ չեն կապվել, իրենց հետ չեմ շփվել եւ հետագայում պատրաստվում եմ հանդիպել դատարանում: Յուրաքանչյուր դերասանի համար շատ կարեւոր է իր կատարած աշխատանքը, իսկ այս ֆիլմի համար ես ե'ւ հոգեպես, ե'ւ ֆիզիկապես փայլուն աշխատանք եմ տարել: Ցանկանում էի իմ կերպարը լիարժեք տեսնել, իսկ այս դեպքում այն թերի է: Ստեղծված վատ իրավիճակը մյուս կողմից իր դրական կողմն ունի, որովհետեւ վերջապես ես այս հարցը կբարձրացնեմ եւ շատ դերասաններ, որոնք ինձ նման խնդիրներ են ունեցել կամ կունենան, թույլ չեն տա իրավունքները ոտնահարել: Դատարանը կորոշի` որտեղ է սուտը, որտեղ` ճշմարտությունը”:

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW