×


Դիանա Մալենկո եւ Մհեր. Նախկինում` ընկերներ, այժմ` սիրահարներ :)

Դիանա Մալենկոյի եւ դիզայներ Մհեր Գալստյանի վաղեմի ընկերությունը վերաճել է ռոմանտիկ հարաբերությունների: Հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ինքն ու սիրելին որոշել են չհանրայնացնել իրենց հարաբերությունները.«Չենք ցանկանում, որ մեր կյանքը քննարկման թեմա դառնա: Միայն կասեմ, որ ես կամ նրա, իսկ ինքն իմ կյանքում, ինչի համար երկուսս շատ երջանիկ ենք: Հարաբերություններն օրինականացնելու մասին դեռ չենք էլ մտածում, քանի որ շատ երիտասարդ ենք: Ես 20 տարեկան եմ, պետք է նախ կարիերայիս մասին մտածեմ, հետո նոր՝ ընտանիք կազմելու»:

Դիանա Մալենկոն եւ Մհեր Գալստյանը


Հաղորդավարուհուց տեղեկացանք, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չի կարողացել արձակուրդին մեկնել արտերկիր. «Չեմ զղջում, որ ամառս պլանավորածիս պես չանցավ, քանի որ ավելի հագեցած ու հիշարժան ստացվեց:): Հայաստանում էլ վատ ժամանակ չանցկացրի` այցելելով Դիլիջան, Սեւան, Օձուն եւ հիանալի շատուշատ այլ վայրեր: Վայելել եմ հայրենիքիս բնությունն ու սարերի մաքուր օդը»:

Դիանայի խոսքով` իր հանգիստն այլ երիտասարդների ժամանցից շատ է տարբերվում.«Թանկարժեք հյուրանոցում չեմ մնացել, ռեստորաններում չեմ սնվել. Սեւանում վրանում քնել, Դիլիջանում տուն ունենք, այնտեղ եմ մնացել, իսկ Օձունում` ընկերներիցս մեկի բարեկամի տանը: Հանգստի մեկնելիս կարեւորում եմ տեղանքը, բնույթունը, այլ ոչ թե հյուրանոցի թանկարժեքությունն ու հարմարավետությունը: Միգուցե Եվրոպայում ճոխ ռեստորաններ այցելեմ` ազգային ուտեստներ համտեսելու, բայց իմ երկրում դրա կարիքը չունեմ»:

Դիանա Մալենկոն


Չնայած զբաղվածությանը` նա հասցրել է «Բարսելոնա» - «Սեւիլիա» խաղին հետեւել մարզադաշտում.«Ընկերներիս հետ Թբիլիսիում անմոռանալի օր ու գիշեր անցկացրինք: Մեկ օրում գրեթե ողջ քաղաքը ոտնատակ տվեցինք, պատմամշակութայն արժեք ունեցող վայրեր այցելեցինք, ազգային սնունդը համտեսեցինք: Տպավորված եմ հին Թբիլիսիով: Դա երեւի նրանից է, որ ես մշակութային արժեքները պահպանելու կողմնակից եմ: Գերված եմ այնտեղի նեղ փողոցներով, գունավոր շենքերով, հայկական թաղամասով… Միայն ափսոսում եմ, որ չհասցրի հայկական թատրոն գնալ, բայց հուսով եմ` մոտ ապագայում բացը կլրացնեմ»:

Ամառվա ընթացքում հաղորդավարուհին հասցրել է նաեւ կյանքի կոչել իր վաղեմի ցանկություններից մեկը. ձիավարության դասերի է հաճախել:):

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Դիանա Մալենկոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին