×


Դիանա Մալենկո.“Փոքր-ինչ վախեցել եմ, բայց արդեն լավ եմ”

Երեկ` հուլիսի 1-ին, ավտովթարի է ենթարկվել Դիանա Մալենկոն: Պատահարը տեղի է ունեցել Երեւանում, “21 TV”-ի հաղորդավարուհին եղել է իր “Nissan March” մակնիշի ավտոմեքենայով:

Դիանա Մալենկոն


Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ավտովթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժողներ չկան.“Աշխատանքից տուն էի վերադառնում, երբ տաքսին հարվածեց ավտոմեքենայիս` իմ կողմի դռանը: Շատ վախեցա նաեւ այն պատճառով, որ նրա ուղեւորների թվում նորածին երեխաներ կային”:

Դիանա Մալենկոն


Հաղորդավարուհին նշել է, որ փոքր-ինչ վախեցել է.“Արդեն լավ եմ: Փառք Աստծո, պատահարը բարեհաջող ավարտ ունեցավ. ոչ ոք չի վնասվել”:

BRAVO.am-ն անվտանգ երթեւեկություն է մաղթում բոլորին:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Կարեն Հովհաննիսյանի(21 TV)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին