×


Դիմա Բիլանի եւ հայ բլուլահարի համատեղ ելույթը

Բլուլահար Ավագ Մարգարյանը վերջերս հանպատրաստից ելույթ է ունեցել Դիմա Բիլանի հետ: Երաժիշտը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս հայտնի երգչից առաջարկը ստացել է Կրասնոդարում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ:

Ավագ Մարգարյանը


«Խնջույքին տարբեր բենդեր են ելույթ ունեցել, նաեւ Դիմա Բիլանն էր ներկա՝ իր երաժիշտների հետ: Շուրջ կես ժամ երգելուց հետո նա ինձ առաջարկեց հայկական դուդուկով համատեղ կատարում ունենալ, ես էլ պարզաբանեցի, որ բլուլ եմ նվագում: Այդպես իմպրովիզացիայով հանդես եկա իր «Океан» երգի ժամանակ»,-պատմել է Ավագը:

Ավագ Մարգարյանը


Բլուլահարը նշել է, որ հաճելի էր հայկական երաժշտական գործիքի ելեւէջները ներկայացնել հայտնի երգչի կատարման ժամանակ.«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մեր գործիքը եւս մեկ անգամ հնչեց: Բիլանն իսկապես հավանել էր այն, ելույթից հետո միմյանց շնորհակալություն հայտնեցինք եւ ողջագորվեցինք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ավագ Մարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին