10 Մարտ 17
Հրաչյա Հարությունյանի համոզմունքը, Մարիամ Ադամյանի հուզմունքը եւ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման հետաքրքիր դրվագները
 
0

Տարիքային տարբերությամբ սիրային պատմություններ, սերունդների փոխհարաբերություններ եւ հումորային իրավիճակներ՝ «Սերը տարիք չի հարցնում» ֆրանսիական իրավիճակային կատակերգությունն այսօրվանից Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնումի խաղացանկում է։ BRAVO.am երեկ ներկա է եղել փակ դիտմանը՝ ներկայացման հանձնմանը։ 

Հրաչյա Հարությունյանը եւ Մարիամ Ադամյանը

2 գործողությամբ ներկայացման կազմում են Հրաչյա Հարությունյանը, Մարիամ Ադամյանը, Գոհար Իգիտյանը, Արտաշես Մխիթարյանը եւ Նարինե Պետրոսյանը։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով լիրիկական կատակերգությունը բեմադրել է Հրաչյա Հարությունյանը, բեմադրող նկարիչը Շամիր Շահիրյանն է։

Ֆրանսիացի դրամատուրգ ժան Կլոդ Իսլերի պիեսի սյուժեում 20-ամյա ուսանողուհի Սառան սիրահարված է իր մաթեմատիկայի դասախոս Էդուարդ Կոլումբին։ 52-ամյա պրոֆեսորին հանգիստ չի տալիս նախկին կինը՝ պարբերաբար ներխուժելով նրա կյանք։ Կասկածամիտ կինը միաժամանակ փորձում է նոր կյանք սկսել իրենից երիտասարդ տայի հետ։ Զույգի դուստրը՝ Ջուլիան, Սառայի հետ նույն բուհում է սովորում, նա էլ սիրահարված է տարիքով իրենից մեծ բանաստեղծի։ Գործողությունները տեղի են ունենում Էդուարդի տանը, զավեշտալի իրավիճակները սկսվում են, երբ հերոսները միմյանց ստում են եւ լոգասենյակում թաքցնում սիրելիներին։

Բեմադրիչ եւ գլխավոր դերակատար Հրաչյա Հարությունյանի խոսքով՝ ներկայացման ասելիքը բազմաշերտ է.«Ինձ համար ներկայացումը տարիքային տարբերությունների մասին չէ, այլ սիրո մասին է։ Սերը ոչ միայն տարիք, այլեւ ոչինչ չի հարցնում: Ի դեպ, պիեսի վերջում այդպես չէ, ես եմ ավելացրել»։
«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Նա առաջին անգամ չէ միաժամանակ բեմադրում եւ խաղում, «№707»  ներկայացմանը BRAVO.am-ը եւս անդրադարձել է.«Ինձ համար երկուսը միասին անելը հեշտ չէ, բայց հնարավորություն ունեմ իմ տեսակետով, ճաշակով ու պատկերացումներով բեմադրել, ինչպիսին կուզեմ տեսնել այժմյան թատերական ներկայացման ռիթմը, գույնն ու խաղաոճը։ Ես ինձ եզակիների շարքին կարող եմ դասել, որ կարող եմ ընտրել դերասաններին, նաեւ դեռ չի եղել, որ չուզելով որեւէ դեր խաղամ կամ բեմադրեմ։ Տեխնիկական բարդությունները փորձում եմ կարգավորել, իսկ թե որքանով է ստացված ու համոզիչ, հանդիսատեսը պետք է ասի»։

Բեմադրիչը գոհ է դերասանների խաղից, իսկ կրտսեր խաղընկերուհու աշխատանքի մասին նշել է.«Մարիամը հրաշալի դերասանուհի է, մի անգամ պատահական մի փոքր դրվագում տեսա եւ մեկ վայրկյանում որոշեցի, որ Սառային նա կմարմնավորի։ Կարծում եմ՝ իրեն լավ ապագա է սպասվում։ Մյուս  դերակատարներին էլ սիրում եմ, բոլորն աշխատում էին մեկ մարդու պես։ Ներկայացում բեմադրելը նմանեցնում եմ նվագախմբի աշխատանքի, երբ դիրիժորը չափ է տալիս, եւ մյուսները հավասար այդ տեմպի մեջ են, ինչը պայմանավորված է նրանց տաղանդով»։
Նարինե Գրիգորյանը եւ Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը վերջերս է ընդգրկվել Դրամատիկականի կազմում, սա առաջին գլխավոր կերպարն է այս թատրոնում, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, պատասխանատու հանձնում է.«Հուզմունքն ինձ օգնում է, բեմում հարմարավետ եմ զգում, դերասաններն էլ ինձ շատ լավ են վերաբերվում եւ օգնում են խորհուրդներով։ Տեքստային որոշ փոփոխություններ են արվել պարոն Հարությունյանի կողմից, բայց պիեսի կերպարային գծերը պահպանված են։ Փորձերն այնքան գունեղ էին անցնում, որ կկարոտեմ այդ շրջանը»։

24-ամյա դերասանուհին իր մարմնավորած կերպարն ի սկզբանե հավանել է.«Սառան պայծառ ու համարձակ աղջիկ է, որպես դերասան՝ հետաքրքիր է այդ խառնվածքով մարդու խաղալը։ Եթե իրական կյանքում ես լինեի նրա իրավիճակում, անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչպես կվարվեի, կարծում եմ՝ ես չէի լինի, որովհետեւ հոգեբանորեն բարդ իրավիճակ է, կան բազմաթիվ խոչընդոտներ, մյուս կողմից էլ՝ սեր։ Սառան ինձ նման է աշխուժությամբ, բայց ավելի համարձակ է: Իհարկե, ինձ թույլ չեմ համարում, բայց հերոսուհին ավելի ուժեղ է»։
«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Իսկ թե ինչու թատրոնի խաղացանկից հանդիսատեսն այս ներկայացումը պետք է դիտի, Մարիամը կարծում է՝ յուրաքանչյուրը որեւէ հոգեհարազատ իրավիճակ կգտնի.«Երբ պիեսը լավ է բեմադրված, դիտողը գնահատում է։ Այն մարդիկ, ովքեր ուզում են տեսնել սեր, ուրախություն, ֆրանսիական հումոր, ինչ-որ բան վերցրած կգնան թատրոնից»։

Վերջաբանի փոխարեն ներկայացնում ենք հերոսի վերջին մենախոսությունը.«Դժվար է գիտակցել, որ մի օր երիտասարդ աղջիկները դադարում են քեզ ուշադրություն դարձնել, հանկարծ նկատում ես, որ քեզ դիմում են «Դուք»-ով կամ հայրանունով, երբեմն էլ մետրոյում տեղ են զիջում։ Գրողը տանի, ընդամենը 52 տարեկան եմ։ Ու եթե հանկարծ նրանցից մեկն ուղիղ նայում է աչքերիդ մեջ ու տարօրինակ ժպտում, քո միջով, կարծես, էլեկտրական հոսանք է անցնում, ապա կորցնում ես խելքդ։ Բայց միեւնույն է՝ սերը տարիք ու ոչինչ էլ չի հարցնում»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Էվելինա Շահիրյանը` «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Էվելինա Շահիրյանը` «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Հրաչյա Հարությունյանը եւ Մարիամ Ադամյանը

Հրաչյա Հարությունյանը եւ Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Գագիկ Մկրտչյանը, Հրաչուհի Ութմազյանը, Արմեն Խանդիկյանը եւ Լիդիա Գրիգորյանը

Գագիկ Մկրտչյանը, Հրաչուհի Ութմազյանը, Արմեն Խանդիկյանը եւ Լիդիա Գրիգորյանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Գոհար Իգիտյանը

Գոհար Իգիտյանը

Արթուր Ութմազյանը՝ կնոջ հետ

Արթուր Ութմազյանը՝ կնոջ հետ

Սյուզան Մարգարյանը` «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Սյուզան Մարգարյանը` «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Հրաչյա Հարությունյանը՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Հրաչյա Հարությունյանը՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Մարիամ Ադամյանը՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Մարիամ Ադամյանը՝ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Հրաչյա Հարությունյանը եւ Մարիամ Ադամյանը

Հրաչյա Հարությունյանը եւ Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Գոհար Իգիտյանը

Գոհար Իգիտյանը

Գոհար Իգիտյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Գոհար Իգիտյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Գոհար Իգիտյանը

Գոհար Իգիտյանը

Նարինե Գրիգորյանը եւ Մարիամ Ադամյանը

Նարինե Գրիգորյանը եւ Մարիամ Ադամյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Մարիամ Ադամյանը եւ Հրաչյա Հարությունյանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Արտաշես Մխիթարյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Արտաշես Մխիթարյանը եւ Հրաչյա Հարությունյանը

Արտաշես Մխիթարյանը եւ Նարինե Պետրոսյանը

Արտաշես Մխիթարյանը եւ Նարինե Պետրոսյանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Նարինե Պետրոսյանը

Նարինե Պետրոսյանը

Նարինե Պետրոսյանը

Նարինե Պետրոսյանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Գոհար Իգիտյանը

Գոհար Իգիտյանը

Արտաշես Մխիթարյանը

Արտաշես Մխիթարյանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման փակ դիտմանը

Հրաչյա Հարությունյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
9578 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: