“Եռաչափ սեր” հեռուստասերիալում Լիլիթի դերակատար Լիա Զախարյանը սիրային կապի մեջ է համանուն սաունդթրեքի կատարող Արտյոմ Հակոբյանի հետ. ահա այսպիսի լուր են տարածել տեղի լրատվամիջոցները` հիմք ընդունելով որոշ լուսանկարներ եւ երգչի վերջին տեսահոլովակը, որտեղ գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել հենց Լիան:
Լիա Զախարյանը եւ Արտյոմ Հակոբյանը
Սիրավեպի հավանականության մասին BRAVO.am-ը հարցրել է հենց սերիալային դերասանուհուն, որը նշել է, թե Արտյոմն իր համար պարզապես ընկեր է. “Ես եւ նա նաեւ լավ գործընկերներ ենք. միասին աշխատել ենք իր տեսահոլովակի համար եւ վերջ: Պետք չէ դրանից ենթադրություններ անել”:
Լիա Զախարյանը
Լիա Զախարյանն ասել է, թե համացանցում տարածված լուսանկարներն արվել են հենց տեսահոլովակի նկարահանման ժամանակ. “Արդեն նորմալ եմ վերաբերվում բամբասանքներին, բայց առանց ճշտելու չի կարելի նման նյութեր տարածել”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` La Fete-ի


×
21,415






