×


Եվա Բաղդասարյանը` քիլեր :)

Հեռուստադիտողին սերիալային դերերով հայտնի Եվա Բաղդասարյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր` “Հատուցում” գեղարվեստական ֆիլմի դերասանական կազմում է եւ այսօր մեկնարկել են իր մասնակցությամբ տեսարանների նկարահանումները:

Եվա Բաղդասարյանը


“Մարմնավորում եմ քիլեր աղջկա կերպար: Հերոսուհին շատ տարբեր է ինձնից. լինելով բարի` նա միաժամանակ հաճույք է ստանում թշնամիներին ոչնչացնելիս”,- ասել է Եվան ու հավելել.“Հայաստանում նման սցենարով ֆիլմ դեռեւս չի թողարկվել”:

Եվա Բաղդասարյանը այկիկենդո է պարապում


“Հատուցման” համար դերասանուհին ավելի քան 2 ամիս այկիկենդո է պարապում.“Ինձ չեմ պատկերացրել ոչ միայն կարատեի մարզահագուստով, այլ նաեւ, որ երբեւէ կկրակեմ, մոտոցիկլետ կվարեմ: Այս ամենն, իհարկե, դժվար է, բայց եւ հաճելի: Մտադիր եմ ֆիլմից հետո շարունակել պարապմունքներս”:

Եվա Բաղդասարյան."Երբեւէ չեմ պատկերացրել, որ կկրակեմ եւ մոտոցիկլետ կվարեմ”


Եվա Բաղդասարյանը նշել է, որ իր խաղընկերները հայտնի դերասաններ են, ռեժիսորն էլ Ստեփան Մարտիրոսյանն է.“Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Միացյալ Նահանգներում, իսկ հետո այն կցուցադրվի նաեւ երեւանյան կինոթատրոններում”:

Տեքստը` Հասմիկի Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից  եւ Վիտալի Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին