×


Եվա Ռիվաս.“Սիրելիիս համար վերածվել էի տնային տնտեսուհու”

Եվա Ռիվասը Նոր տարին դիմավորել է Երեւանում եւ նախատեսում է մի քանի ամիս բնակվել այստեղ եւ զբաղվել ստեղծագործական գործունեությամբ: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է անցկացրել տոնական օրերը, ինչպես նաեւ խոսել է սիրելիից բաժանման պատճառի մասին:

Եվա Ռիվասը


Արդեն հինգ տարի է` Ամանորն ինձ համար կորցրել է իր նշանակությունը, քանի որ այլեւս ընտանիքիս հետ չեմ դիմավորում: Այս անգամ նշել եմ ընկերուհիներիս տանը: Իսկ մանկության հիշողություններս շատ վառ են, քանի որ ծնողներս միշտ այնպես էին անում, որ ինձ երջանիկ զգամ. ինձ երես էին տալիս:):

Միշտ ստանում էի այն, ինչ ցանկանում էի:  Բավական երկար ժամանակ հավատացել եմ Ձմեռ պապիկին եւ չեմ հիշում` որ տարիքում ինձ ասացին, որ նա գոյություն չունի: Նրա նվերներն առավոտյան գտնում էի տոնածառի տակ: Դրանք այնքան շատ էին, բայց կառանձնացնեմ խոսող տիկնիկները, չմուշկները եւ հեծանիվը:

Տասներկու տարեկանից ինքս եմ ուտեստներ պատրաստում, անգամ խոհարարի դիպլոմ ունեմ:): Մայրիկիս միշտ օգնել եմ սեղան գցելու հարցում: Հայրս է շատ սիրում իմ պատրաստած ուտեստները համտեսել, որոնցից հատուկ կառանձնացնեմ հայկական տոլման: Հաճույքով հյուրասիրում եմ նաեւ մտերիմներիս եւ ընկերներիս:

Եվա Ռիվասը


Հայաստան գալու պատճառներից մեկն աշխատանքն է. առաջարկեցին Ամանորի գիշերը ելույթ ունենալ ռեստորաններից մեկում, ես էլ համաձայնեցի, իսկ մյուս պատճառն իմ երկրպագուներն են, որոնք միշտ գրում են եւ սպասում: Շատ հաճելի է, որ չեն մոռանում:
 
Կարծում եմ` մոտ կես տարի կմնամ Երեւանում, կձայնագրեմ նոր ալբոմ, կնկարահանեմ տեսահոլովակներ, իսկ վերջում կունենամ մենահամերգ:

“Հայաստան” կոչվող նոր երգ ունեմ, որի հեղինակն Աննա Հովներն է: Այս ամիս կսկսենք տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքները:

Եվա Ռիվասը


Երեք տարի առաջնային պլանում անձնական կյանքս էր, որն էլ երգարվեստում լռելուս պատճառներից մեկն էր: Իմ սիրելի անձնավորության համար վերածվել էի տնային տնտեսուհու: Իհարկե, այդ ամենը երկար չէր կարող տեւել. չեմ ծնվել տանը նստելու համար:

Ես բեմի մարդ եմ եւ հասկանում էի, որ կգա ժամանակ եւ կթողնեմ նրան: Արդեն 26 տարեկան եմ, բայց դեռ պատրաստ չեմ հանգիստ նստել չորս պատի մեջ: Մայրանալու ցանկություն կա, բայց դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, որից կուզեի երեխա ունենալ:
 
Ամուսնու ակտիվ փնտրտուքների մեջ չեմ:  Բազմաթիվ հայերի պես խուճապի չեմ մատվում, որ արդեն այս տարիքին եմ, բայց դեռ ամուսնացած չեմ:):   

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Յանս” ակումբում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին