×


“Եվրատեսիլ 2013”-ի հայաստանյան երգն ընտրելու ենք մարտի 2-ին

Այն, որ “Եվրատեսիլ 2013” երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է “Դորիանս” ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը, տեղեկացրել ենք նախորդ ամիս: Այսօր արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Եվրատեսիլ” նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը հայտնել է, որ փետրվարի 20-ին ավարտվել է երգերի հայտերի ընդունումը.“Ստացել ենք 70-ից ավելի հայտ` Իսպանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, այլ երկրներից եւս, բայց քանակը դեռեւս որակի նշան չէ: Ի տարբերություն արտերկրից ստացված հայտերի` տեղացի երաժիշտների ներկայացրած գործերը որակապես ավելի լավն են”:

"Եվրատեսիլ" նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը եւ "Եվրատեսիլ 2013"-ի Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը


Նրա խոսքով` երգի ընտրությունից է կախված “Դորիանս” ռոք-խումբը մրցույթին կներկայանա ամբողջ կազմով, թե` ոչ: Նախապես ընտրված երգերը հեռուստադիտողն ուղիղ եթերում կկարողանա լսել մարտի 2-ին եւ, իհարկե, նաեւ քվեարկել իր հավանած գործի օգտին:

Գոռ Սուջյանը


Ի դեպ, այս անգամ քվեարկության ժամանակ չեն հրապարակվի երգերի հեղինակների անունները. “Որոշել ենք չհայտնել, որ երգերի կոմպոզիտորների երկրպագուները մեխանիկորեն չքվեարկեն, այլ ընտրեն այն երգը, որը հավանում են ու կցանկանան` հաղթի”:

Գոռ Սուջյանը


Գոհար Գասպարյանը նաեւ հավելել է, որ հայաստանյան երգի ընտրության օրը որպես հյուր ներկա կլինի “Եվրատեսիլ 2013”-ի Մալթայի ներկայացուցիչը.“Այդ օրվա համար նաեւ անակնկալ ունենք` կապված “Compass band”-ի հետ, բոլոր փակագծերը չեմ բացի, որ ավելի հետաքրքիր լինի”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի , Գոհար Գասպարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին