×


“Եվրատեսիլ 2015”-ում Հայաստանը կներկայացնի սփյուռքահայ երգիչներից կազմված սուպերխո՞ւմբ

Այսօր ժամը 21:00-ին Առաջին ալիքի եթերում կհայտարարվի, թե ով կամ ովքեր կներկայացնեն Հայաստանը Վիեննայում կայանալիք “Եվրատեսիլ 2015”-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անցկացրել է արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն:

Թամար Կապրելյանը


Դեռ չի եղել պաշտոնական հայտարարություն, սակայն BRAVO.am-ին մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի մեր երկիրը երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի հայկական սփյուռքի ներկայացուցիչներից կազմված սուպերխումբ: 

Եսային


Լուրերի համաձայն` սուպերխմբի կազմում կլինեն հայկական արմատներով երգիչներ աշխարհի բոլոր մայրցամաքներից: Հավանական մասնակիցների թվում նշվում են ֆրանսահայ երգիչ Եսայիի եւ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի անունները: Ի դեպ, Թամարը վերջին օրերին “Թվիթերի”-ի իր էջում այս մասին ակնարկող գրառումներ է կատարել:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին