×


Մարինե Հակոբյանն ինչպես է նշել իր 27-ամյակը

Մարինե Հակոբյանի՝ Marbey-ի համար սեպտեմբերի 25-ն օրացույցում տոնական է:  Ջազ երգչուհին երեկ բարձր տրամադրությամբ նշել է 27-ամյակը: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհին տարեդարձի նախօրեին Ջիվան Գասպարյան կրտսերի, Վահագն Հայրապետյանի եւ այլ երաժիշտների հետ ելույթ է ունեցել Դիլիջանում կորպորատիվ երեկույթի ժամանակ, որից հետո կեսգիշերին սկսել է նշել ծննդյան օրը.“Մտերիմներս գիշերը եկան Դիլիջան՝ շնորհավորելու, հետո միասին վերադարձանք Երեւան: Ինձ համար ուրախալի է, որ տարեցտարի ծննդյանս օրերն ավելի հետաքրքիր ու յուրահատուկ են անցնում”:

Մարինե Հակոբյանը


Երեկ էլ նա համատեղել է աշխատանքն ու տարեդարձի խնջույքը՝ կրկին երգելով նվագախմբի հետ.“Քանի որ նախապես որոշված էր, որ մոտ երկու ժամ պիտի երգեմ, այս տարի իմպրովիզ արեցի եւ աշխատանքից հետո նշեցի: Ընդհանրապես, չեմ սիրում նախօրոք պլանավորել, անգամ չէի որոշել, թե ինչ եմ հագնելու: Միջոցառումը որքան էլ պլանավորես, կարեւոր գույներն ու տրամադրություն ստեղծողը ներկա մարդիկ են”:

Ի դեպ, ջազ երգչուհին վերջին ժամանակաշրջանում նիհարել է, փոխել սանրվածքը, ինչը կապում է հոգեվիճակի հետ.“Կերպարանափոխվելու որոշումն ինքնուրույն եմ կայացրել, բայց աշխատում եմ մոդելավորողների հետ: Այսօրվա դիմահարդարման ու վարսահարդարման համար էլ շնորհակալ եմ ինձ հետ համագործակցող մասնագետներին` Նատալի Տոնոյանին եւ Էրիկ Ղազարյանին: Կարծում եմ՝ իմիջիս փոփոխությունը լավ է անդրադարձել աշխատանքիս վրա”:

Մարինե Հակոբյանը


Մարինեն այժմ նոր երգեր է ձայնագրում, որոնց հեղինակներն են Նարինե Զարիֆյանը, Լիլիթ Նավասարդյանը եւ ուրիշներ.“Ջազ-ֆոլկ, էլեկտրո-լաունջ ոճի ստեղծագործություններ են: Լիլիթը ստեղծում է ժամանակակից էլեմենտներով ջազային հնչյուններ: Միգուցե երգերից մեկը տեսահոլովակով ներկայացնեմ: Նաեւ արտերկրում ելույթ ունենալու հրավերներ ունեմ”:

BRAVO.am  
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին