×


Երեւանյան “Prince Princess”-ում ներկայացվել է “Dolce & Gabbana”-ի նոր հավաքածուն

Մանկական հագուստի եւ աքսեսուարների ամենանորաձեւ “Prince Princess” խանութ-սրահում օրերս իսկական տոն էր:):

Կորյունի 25 հասցեում(Պոնչիկանոցի հարեւանությամբ) տեղակայված խանութ-սրահը մոդայիկ մայրիկների ու նրանց երեխաների ուշադրությանն է ներկայացրել “Dolce & Gabbana” ապրանքանիշի նոր` աշուն-ձմեռ 2013-2014 հավաքածուի առաջին մասն, ինչին զուգահեռ կազմակերպել էր պաղպաղակի հյուրասիրություն ու զվարճալի ներկայացում հատուկ փոքրիկ արքայազների ու արքայադուստրերի համար:

“Prince Princess” խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Գայանե Ծառուկյանը որդու հետ


“Prince Princess”-ի հիմնադիր-տնօրեն Գայանե Ծառուկյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նոր հավաքածուն ներառում է 0-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ, որոնք կգոհացնեն հատկապես տղաների մայրիկներին, քանի որ դրանցում գերակշռում է տղաների համար նախատեսված տեսականին:

“Prince Princess”-ում ներկայացված է “Dolce & Gabbana”-ի նոր հավաքածուն


“Այնպես է ստացվել, որ բացման իսկ օրվանից օբյեկտիվ պատճառներով կողմնապահություն ենք արել` ի օգուտ աղջիկների, քանի որ խանութ-սրահում ներկայացված ապրանքանիշերից շատերը տղաների համար նախատեսված հագուստ, կոշիկ ու աքսեսուարներ պարզապես չեն արտադրում: Այս քայլով փորձել ենք հավասարակշռություն մտցնել:)”,-նշել է Գայանե Ծառուկյանը:

Նրա փոխանցմամբ` աղջիկների մայրիկների համար նույնպես անակնկալ են պատրաստել` խանութ-սրահի տեսականին համալրելով “Miss Grant”, “Lesy”, “Baby Dior”, “Chloé”, “Marc Jacobs”, “Lù:Lù” ապրանաքնիշերի նորաձեւ  հավաքածուներով:

Դե ինչ, եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկներն իրենց իսկական արքայազների եւ արքայադուստրերի պես զգան, ապա շտապեք “Prince Princess” խանութ-սրահ եւ օգտվեք այնտեղ ներկայացված “Dolce & Gabbana”, “Missoni”, “Pinco Pallino”, “Simonetta”, “Naturino”, “Gallucci”, “Stella McCartney”, “Miss Grant”, “Lesy”, “Baby Dior”, “Chloé”, “Marc Jacobs”, “Lù:Lù” եւ հանրահայտ այլ ապրանքանիշերի ոճային եւ որակյալ հավաքածուների լայն տեսականուց: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին