×


Երեւանում բացվել է Լիկա Մեսրոպյանի “Լակի” տորթերի խանութ-սրճարանը

“Laki” Dessert Art Studio-ն, որն արդեն 10-ը տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել վայելել նրբահամ հրուշակեղենն իր առաջին սրճարանում: Մոսկովյան 25 հասցեում տեղակայված հարմարավետ եւ գեղեցիկ ինտերիերով խանութ-սրահի բացման ժապավենը տիրուհին` Լիկա Մեսրոպյանը, կտրել է հունիսի 1-ին` հյուրերի ու անցորդների համար կազմակերպելով քաղցր հյուրասիրություն, ինչպես նաեւ փոքրիկ հրավառություն ու նվերներ:

Մոսկովյան 25 հասցեում բացվել է Լիկա Մեսրոպյանի “Լակի” տորթերի խանութ-սրճարանը


“Լակի”-ի հիմնադիր դերասանուհին այժմ թատրոնում չի աշխատում, ամբողջովին նվիրվել է իր քաղցր բիզնեսի զարգացմանը եւ նպատակ ունի հետագայում ընդլայնել այն նաեւ Երեւանից դուրս:

Խոսելով նորաբաց սրճարանի մասին` Լիկա Մեսրոպյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ նման մտադրություն վաղուց է ունեցել, բայց որպես բիզնեսի մարդ, փոքր ու հստակ քայլերով է առաջ շարժվում.“Սկսել եմ փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով: Ես էլ նրանց հետ թխում էի, հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս մասնակցում եմ թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում եմ մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին”:

"Լակի" խանութ-սրճարանի բացմանը


“Laki”-ի հավատարիմ հաճախորդները գնահատում են ինչպես բարձրորակ, թարմ եւ համային ճիշտ համադրությունների շնորհիվ ստեղծվող յուրահատուկ տեսականին, այնպես էլ դրա մատուցման ձեւը.“Աշխատում եմ գնահատող հաճախորդների համար: Մեր գործին արվեստային մոտեցում ենք ցուցաբերում”,-նշել է դերասանուհին:

“Laki”-ի իմիջային դիզայնով, ի դեպ, զբաղվում է նրա քույրը` Յանա Մեսրոպյանը.“Մայրս ու քույրս ինձ ամեն հարցում աջակցում են: Քույրս պրոֆեսիոնալ դիզայներ է, վստահում եմ նրա ճաշակին”:

"Լակի" տորթերից


Լիկա Մեսրոպյանը խոստովանել է, որ առանց քաղցրի չի դիմանում, իսկ նախապատվությունը տալիս է հենց “Լակի”-ի արտադրանքին:).“Նույնիսկ կարող է սթրես տանեմ, եթե մեկ օր քաղցր չուտեմ: Համտեսում եմ միանգամից 4-5 կտոր եւ հիմնականում սիրում եմ շոկոլադե, ընկուզային տորթեր”:

Հայ հայտնիները նախընտրում են “Լակի” տորթեր

Միջոցառման ընթացքում Լիկա եւ Յանա Մեսրոպյաններն իրենց մայրիկի հետ հյուրերի ծափահարությունների ներքո կտրել են տոնական տորթը, իսկ փոքրիկ Ջուլին երգել է մանկական երգերի հեղինակ Անահիտ Շահզադեյանի հեղինակած “Լակի” երգը:

Հասմիկ Կարապետյանը, Քրիստինե Պեպելյանը եւ Լիկա Մեսրոպյանը


Նշենք, որ խանութ-սրճարանի բացմանը մասնակցել են Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Նարեկ Մակարյանը, Տիգրան Պետրոսյանը, Մարին, Զարուհի Բաբայանը, Արմինկան, ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, Դելոն, Դրամատիկական թատրոնի դերասաններ Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը, Լուսինե Հարությունյանը, Գրիգոր Խաչատրյանը, Լիդիա Գրիգորյանը եւ այլք:

Լիկա եւ Յանա Մեսրոպյաններն իրենց մայրիկի հետ կտրում են տոնական տորթը


Քրիստինե Պեպելյանը “Լակի”-ի մշտական հաճախորդներից է եւ հաճախ է այստեղից տորթեր պատվիրում.“Լիկայի հետ մտերմացանք այն բանից հետո, երբ գնացի պատվիրելու իմ ծննդյան տորթը եւ պարզվեց, որ այն իր նվերն է լինելու: Մոտ երկու տարի է` մեր տան թխվածքները այստեղից ենք գնում”,-նշել է երգչուհին` հավելելով, որ չնայած քաղցրակեր չէ, բայց շատ է սիրում “Լակի”-ի միկադոն եւ էկլերը.“Առիթից առիթ եմ թխվածք ուտում, բայց չեմ մտածում գիրանալու մասին, ինձ ավելորդ ինֆորմացիայով չեմ ծանրաբեռնում. ուտում եմ որ ժամին ուզում եմ եւ ինձ չեմ զրկում համեղ սնվելու հաճույքից:)”:

Հայ հայտնիները նախընտրում են "Լակի" տորթեր


Մարին ու Մարիաննան նույնպես իրենց ծննդյան տորթերը նախընտրում են պատվիրել “Laki” Dessert Art Studio-ում.“Քո պատկերացրած դիզայնը միանգամից ճիշտ իրականացնում են”,-ասել է Մարին, իսկ Մարիաննան հավելել, որ սիրելով համեղ տորթեր` առանց սահմանափակումների ուտում է` նախապատվությունը տալով շոկոլադե թխվածքներին:

“Թխված է սիրով” կարգախոսն ընտրած “Laki”-ն սպասում է նաեւ մեր ընթերցողներին Մոսկովյան 25, Ռուբինյանց 27, Հանրապետության 62/81 հասցեներում: Մանրամասներին ծանոթացեք այստեղ` http://www.laki.am/:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW