×


Երեւան է գալու ամուսնալուծված Վերա Բրեժնեւան

BRAVO.am-ն օրեր առաջ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք “էրեբունի-Երեւան 2794” տոնակատարությանը կմասնակցի նաեւ ռուսաստանյան հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան: Նշել էինք` գեղեցկուհին ամուսնացած է, ունի երկու երեխա:

Վերա Բրեժնեւան


Այսօր արդեն լրատվամիջոցները հայտնում են, որ “Վիա Գրա” խմբի նախկին անդամը, որն ամիսներ շարունակ հերքում էր ընտանեկան խնդիրներ ունենալու լուրերը, խոստովանել է, թե ամիսներ առաջ լքել է ամուսնացածների շարքը` բաժանվելով իր երկրորդ ամուսնուց` Միխայիլ Կիպերմանից:

Վերա Բրեժնեւան նախկին ամուսնու` Միխայիլ Կիպերմանի հետ


Վերան հրաժարվել է խոսել ամուսնալուծության թեմայով: Բամբասանքների համաձայն, դրա առիթ են հանդիսացել Միխայիլի ֆինանսական խնդիրները: Հիշեցնենք, զույգն ամուսնացել է 2006 թվականին, երեք տարի անց ծնվել է նրանց դուստրը` Սառան: Երգչուհին աղջիկ ունի նաեւ առաջին` քաղաքացիական ամուսնությունից` 11-ամյա Սոնյան:

BRAVO.am
Աղբյուրը` Spletnik

Կարդալ ավելին

Quality Sign BW