×


Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգիստն` այսօր Ստանիսլավսկու անվան թատրոնում

Հոկտեմբերի 22-ին չարաբաստիկ ավտովթարի հետեւանքով մահացած Երվանդ Ենգիբարյանի քաղաքացիական հոգեհանգիստն այսօր` հոկտեմբերի 24-ին, ժամը 18:00-ին, տեղի կունենա Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Երվանդ Ենգիբարյանը


Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը BRAVO.am-ին հայտնել է, որ վաղը ժամը 14:00-ին ռուսական թատրոնում դերասանին վերջին հրաժեշտը կտան եւ կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում(Թոխմախի գերեզմանատուն):

Իրինա Հարությունյանը եւ Երվանդ Ենգիբարյանը


Հիշեցնենք, որ Երվանդ Ենգիբարյանն 2004 թվականից աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրել է “Սեր կմախքի հետ” եւ “Հրավիրված բանկետ” ներկայացումները:  Խաղացել է “Համադասարանցիներ”, “Խելքից պատուհաս”, “Ռեւիզորը”, “Շահանե, դու իմ…”, “Մորգանի խնամի” եւ այլ ներկայացումներում, նկարահանվել է “Խեղճ Նաստյան”, “Միշտ ասա միշտ”, “Ջոկեր”, “Տասնմեկ”, “Լքյալները”, “Հրեշտակների դպրոց” սերիալներում, “Խաչագողի հիշատակարան”, “Երեք ընկեր”, “Քայլ ձիով” ֆիլմերում: Այս տարի արժանացել է ՀԹԳՄ “Արտավազդ” մրցանակի` որպես լավագույն դերասան:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին