×


Էլլա Տարունցի որդին վերադարձել է տուն :)

Էլլա Տարունցը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 2012-ն իր համար արգասաբեր է եղել: Այս տարին էլ երգչուհու համար, իր խոսքով, բարի է սկսվել:): Նա շարունակվում է նկարահանվել “Եռաչափ սեր” հեռուստասերիալում, օրերս “Բայց դու” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել, նոր ձայնասկավառակ ունի:

Էլլա Տարունցը


Հեղինակ կատարող, հեռուստառադիոհաղորդավար, դերասանուհի. բոլորն էլ ինձ հարազատ են եւ միմյանցից  զատել չեմ կարողանում:

1990-ականներին FM 105.5 ռադիոկայանով վարել եմ  “Լիալուսին” գիշերային հաղորդումը:

20 տարի է, ինչ երգում եմ: Մասնագիտությամբ վոկալիստ եմ, ունեմ դասական երգչուհու կրթություն:

Ժաննան եւ Էլլա Տարունցը


Երգում եմ այն, ինչ զգում եմ, ինչի մասին մտածում եմ:

Երգերս հիմնականում զգացմունքային են:


Ստեղծագործական կյանքում պայմանական լռությունս ուներ իր պատճառը. հոգնել էի: Ժամանակ առ  ժամանակ դադար եմ վերցնում, որովհետեւ եթե մի բան անում եմ, պիտի սիրով ու հաճույքով անեմ, հակառակ դեպքում անիմաստ է:

Էլլա Տարունցը


Բոլոր աշխատանքները հաճույքով եմ արել ու անում:

Հայկական շոու բիզնեսին դրական եմ վերաբերվում. անում են այն, ինչ կարողանում են, ավելին պարզապես հնարավոր չէ, քանի որ շուկա չունենք:

Տոնական օրերս գործնական էին ու ակտիվ, ինչի համար ուրախ եմ:

Էլլա Տարունցը


Այս տարին համարում եմ անակնկալների տարի: Լավատես եմ ու դեռ չեմ սխալվել:

Նոր տարին սկսվեց  շատ բարի. տղաս` Խորենը, ավարտեց ծառայությունը հայոց բանակում:

Վահան Խաչատրյանը, Արմեն Գալյանը եւ Էլլա Տարունցը` երգչուհի Նելլիի հարսանիքին


Ապրում եմ որդուս հետ:

2012-ին շատ եմ աշխատել, արգասաբեր տարի էր` հեռուստասերիալ, նոր տեսահոլովակ ու ձայնասկավառակ: "Բայց դու" CD-ն ներառում է 12 երգ, որոնցից 9-ը հեղինակել եմ ես, իսկ մյուսները քաղաքային ֆոլկ են:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Զավեն Խաչիկյանի, BRAVO.am-ի եւ Էլլա Տարունցի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին