×


Էմիլի Ռատակովսկու մերկ ֆոտոշարքն ու Քիմի հետ հայտնի սելֆիի մանրամասները

Էմիլի Ռատակովսկին, ով հանրությանը հայտնի դարձավ Ռոբին Տիկի «Blurred Lines» տեսահոլովակում թոփլես նկարահանվելուց հետո, նոր ֆոտոշարք ունի: Մոդել- դերասանուհու մերկ լուսանկարները զարդարում են «Harper's Bazaar»-ի նոր համարը:

Էմիլի Ռատակովսկին


Մոդելն ամսագրին տված հարցազրույցում խոսել է նաեւ Քիմ Քարդաշյանի հետ հայտնի սելֆիի մասին: Պարզվում է` Էմիլին եւ ռեալիթի շոուների հայազգի աստղը միայն վերջերս են ծանոթացել եւ ընկերացել:

Էմիլի Ռատակովսկին եւ Քիմ Քարդաշյանը


«Երբ տեսա, թե որքան են քննադատում Քիմին` նշելով տարիքն ու այն փաստը, որ մայր է, շատ բարկացա եւ «Թվիթեր»-ում գրառում կատարեցի այդ թեմայով: Նա էլ ինձ ծաղիկներ ուղարկեց ու շնորհակալություն հայտնեց աջակցության համար: Շատ հաճելի էր, ու մենք որոշեցինք միասին սելֆի անել»,-պատմել է Էմիլին:

Էմիլի Ռատակովսկին


Ֆոտոխցիկների առջեւ մերկանալու երեւույթը մոդելը հետեւյալ կերպ է մեկնաբանում.«Մենք ավելին ենք, քան մեր մարմինները, բայց դա չի նշանակում, թե պիտի ամաչենք այն փաստից, որ սեքսուալ ենք»:

BRAVO.am
Աղբյուրը` Harper's Bazaar

Կարդալ ավելին

Quality Sign BW