×


Էմիլ Գալստյանի սիրելին եւ ընկերները խափանել են նրա 25-ամյակի պլանները :)

“Շանթ” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Քաղաքում” սերիալի Համբարձումին մարմնավորող էմիլ Գալստյանը հունվարի 24-ին դարձել է 25 տարեկան: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան տարեդարձը նշելու ցանկություն չի ունեցել, սակայն սիրելիին եւ մտերիմներին հաջողվել է մտափոխել իրեն:

Էմիլ Գալստյանը


“Իմ յուրաքանչյուր տարեդարձ յուրովի եմ նշել: Այս մեկը որոշել էի անցկացնել ընդունված կանոններից դուրս: Ուզում էի օրը նվիրել ինձ, առանձնանալ ինքս ինձ հետ, որովհետեւ շտկելու շատ բան ունեմ…”,-ասել է հոբելյարը:

Էմիլ Գալստյանը եւ Մանանա Գեւորգյանը


Էմիլն իր տոնական օրվա մի մասն անցկացրել է սիրելիի` սերիալային դերասանուհի եւ պարուհի Մանանա Գեւորգյանի հետ, նվերն էլ եղել է իր սիրելի օծանելիքը: Երեկոյան էլ առանձնանալու նրա մտադրությունը խափանել են ընկերները.“Չթողեցին`մենակ մնամ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Գալստյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին