Art,
28 Փետրվար 17
Էմին Արիստակեսյան.«Մերկ նկարվող ամեն աղջիկ ունի իր դրդապատճառը»
 
 
0

BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանն 2013 թվականից ստեղծագործում է նաեւ «Nude Art» ոճում։ Ինչպես պատմել է՝ առաջին նկարահանումներն անցել են թեթեւ ու անմիջական մթնոլորտում, ստացված կադրերից մի քանիսը տեղ են գտել իր առաջին անհատական ցուցահանդեսում.«Միշտ ցանկացել եմ հավերժացնել կնոջ մարմնի գեղեցկությունը, սակայն սկսեցի լուսանկարել միայն այն ժամանակ, երբ զգացի՝ փորձս ու հմտությունս այնքան են, որ կարող եմ տեխնիկական հարցերի մասին չմտածել, այլ կենտրոնանալ հոգեբանական կողմի վրա»։

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Նրա մերկ բնորդուհիները տարբեր մասնագիտության, տարիքի ու խառնվածքի աղջիկներ ու կանայք են.«Որեւէ սահմանափակում չկա՝ ուսանողուհիներից մինչեւ բազմազավակ մայրեր։ Նրանք շատ տարբեր են, եւ յուրաքանչյուրն իր հույզերը, ցավերը, ցանկությունները, բարդույթներն ու մտքերը նկարվելու ժամանակ ազատ է թողնում։ Կարծում եմ՝ ցանկացած կին կյանքում գոնե մեկ անգամ պետք է փորձի մերկ լուսանկարվել։ Ինձ համար շատ կարեւոր է նկարվողի հոգեբանական վիճակը, ուստի նախօրոք չեմ պլանավորում, թե ինչ կերպարում եմ նկարելու։ Շփվելով նրա հետ, զգալով էներգետիկան եւ հոգին՝ նոր միայն որոշում եմ։ Մարմնի մերկությունը միայն բանալի է հոգու մերկության համար: Ես նկարում եմ մարմնի էներգիան, այլ ոչ՝ հենց մարմինը»։

Լուսանկարչի համար անթույլատրելի է անձնականը խառնել մասնագիտականի հետ.«Կնոջ մերկությունն ու նրա բաց, անպաշտպան վիճակը չի կարելի օգտագործել անձնական շահերի համար։ Ցանկացած աղջիկ, ընտրելով լուսանկարչին, վստահում է նրան իր մարմինը, ուստի պետք է հարգանքով վերաբերվել, եւ որքան էլ նա գրավիչ ու ցանկալի  լինի, դիտարկել միայն որպես մոդել, ինչն արդեն էթիկայի հարց է»։
Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Գեղեցկության ու գռեհկության նուրբ սահմանը պահպանելն այս ոճի բարդություններից մեկն է.«Ճաշակի հարց է, կարեւորը՝ չանցնել չափի զգացումը։ Նկարելիս պիտի հստակ հասկանաս՝ ինչ ես ուզում փոխանցել դիտողին։ Ինքս փորձում եմ էսթետիկ նկարներ անել, որոնց մեջ կան էրոտիկ տարրեր։ Լուսանկարը պետք է փոխանցի էմոցիա եւ միտք, այլ ոչ թե մարմնի որեւէ հատված»։

Էմինի խոսքով՝ տարեցտարի մերկ նկարվող կանանց թիվն ավելանում է.«Այս ոճում անպարկեշտ բան չկա, որովհետեւ արվեստի տեսակ է։ Աշխատանքային ընթացքի ժամանակ հնարավոր է մոդելին ճանաչել ավելի շատ, քան նրա վաղեմի ընկերները: Յուրաքանչյուրն ունի նկարվելու իր դրդապատճառը՝ բարդույթներից մինչեւ դեպրեսիաներ, որոնք փորձում են հաղթահարել։ Կնոջ մարմինն ինքնին կատարյալ երեւույթ է»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

 
 
Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Էմին Արիստակեսյանի լուսանկարներից

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
21456 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: