×


Էմմա Ասատրյանի ամուսնու անակնկալն ու որդու եվրոպական 1-ամյակը:)

Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի որդին դարձել է մեկ տարեկան: Ծնողների հետ համերգային շրջագայության մեկնած փոքրիկն առաջին տարեդարձը նշել է Ավստրիայում: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարներն ու նախապես իրականացված ֆոտոշարքը:

Էմմանուել Հովհաննիսյանը եւ Էմմա Ասատրյանը


«Այնպես էր ստացվել, որ ամուսինս մեր որդու տարեդարձից մեկ օր առաջ պետք է մեկներ: Շատ էի տխրել, քանի որ ուզում էի՝ միասին լինեինք: Սուրբ Վալենտինի օրն արթնացա, գնացի խոհանոց եւ տեսա՝ մեզ համար տոմս եւ շոկոլադ է պատրաստել: Այդպես, Անրիի ծննդյան օրը միասին Զալցբուրգում էինք՝ Մոցարտի ծննդավայրում՝ մեր քավորի եւ նրա կնոջ հետ»,- պատմել է Էմման:

Փոքրիկ Անրին դարձել է մեկ տարեկան


Ջազ երգչուհին նախ տոնական մթնոլորտ է ստեղծել հյուրանոցի համարում. «Փուչիկներով զարդարել էի մեր սենյակը, որ առավոտյան արթնանար եւ տեսներ: Նաեւ երեքիս համար Անրիի նկարներով շապիկներ էի պատվիրել: Իսկ օրն անցկացրել ենք քաղաքում զբոսնելով: Տղաս շատ ուշադիր նայում էր շուրջբոլորը եւ ամեն մի գեղեցիկ բան տեսնելիս բարձր հոգոցներ էր հանում:)»:

Էմմա Ասատրյանը եւ Էմմանուել Հովհաննիսյանն՝ իրենց որդու հետ


Էմման տեղեկացրել է, որ տղայի 1-ամյակի խնջույքը կազմակերպել են Կլագենֆուրդում, որտեղ ապրում են իր հորեղբոր որդիները.«Այնտեղ էլ փչեցինք տոնական տորթի մոմերը: Իսկ երազանքը որոշել ենք գրել թղթիկի վրա, դնել օդապարիկի մեջ եւ երկինք ուղարկել»:

BRAVO.am-ը փոքրիկ Անրիին եւ բոլոր բալիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմմայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW