×


Էմմի.\"Սիրելու դեպքում միշտ էլ պատրաստ ես ընտանիք կազմել”

Ցանկալի հարսնացուների հայկական ցուցակներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնող Էմմին, ինչպես հայտնի է, ընտրյալ ունի: Վերջին շրջանում լուրեր են տարածվել, թե նա պատրաստվում է օրինականացնել հարաբերությունները, ինչն էլ փորձել է պարզել BRAVO.am-ը:

Էմմին


“Բազմիցս ասել եմ, որ սիրում եմ ու սիրված եմ, բայց չեմ բացահայտել նրա ով լինելը, քանի որ իմ անձնական կյանքը չեմ ուզում բացել հանրության առջեւ: Այդ իսկ պատճառով այսօր էլ չեմ ասի` ինչ փոփոխություններ են սպասվում իմ կյանքում եւ երբ”,-նշել է երգչուհին:

Նրա կարծիքով` անցել են այն ժամանակները, երբ ամուսնության համար սահմանված տարիք կար.“Իմ տատիկի մայրիկն ամուսնացել է 14 տարեկանում: Մեր օրերում այդ կարծրատիպն ու տարիքային սահմանափակումները չկան, բայց սիրելու դեպքում միշտ էլ պատրաստ ես ընտանիք կազմել: Երբ պահը հասունանում է, զույգը համաձայնության է գալիս այդ հարցում”:

Էմմին


Էմմին ասել է, որ իր ապագա ամուսնու հետ կիսվում է նաեւ ստեղծագործական նորություններով եւ խնդիրներով, բայց ավելի շատ գերադասում է ինքնուրույն լինել.“Մանկուց էլ փոքր-ինչ ինքնամփոփ եմ եղել. չեմ սիրում մտերիմներիս ու հարազատներիս ծանրաբեռնել ինձ վերաբերող հարցերով”:

Ի դեպ, երգչուհին մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ Նոր տարվա նախաշեմին ամանորյա երգերի հավաքածու կթողարկի, որոնց հեղինակն Արթուր Գրիգորյանն է.“Բացի այդ, աշխատում եմ “Սիրելով հեռանում եմ” երգի վրա, որի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմմիի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին