×


Էնջլ Մարտիրոսյանը երազանքի հետեւից մեկնել է Միացյալ Նահանգներ

Էնջլ Մարտիրոսյանը շուրջ երեք ամիս Լոս Անջելեսում է, սակայն նախքան Հայաստանից մեկնելը նկարահանվել է իր երկրորդ տեսահոլովակում, որի պրեմիերան նախատեսված է փետրվարին, իսկ այժմ BRAVO.am-ը ներկայացնում է բեքստեյջային լուսանկարներ:

Էնջլը` "Երկնքից" տեսահոլովակի նկարահանումներին


“Երկնքից” երգը ռոք-բալլադ է, որի հեղինակը Գիսանե Պալյանն է, իսկ գործիքավորումն արել է նրա ամուսինը` Կարեն Արզումանյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Էնջլի մայրն է` Լուսինե Մարտիրոսյանը, օպերատորը` Հակոբ Կարանֆիլյանը.“Չհավանելով վաղուց արված աշխատանքը` նորից նկարեցինք, բայց այս անգամ` տաղավարում: Մինիմալիստական լուծումներով  է, երգին համահունչ կլինի”,-նշել է երգչուհին:

Էնջլ Մարտիրոսյանը փետրվարին նոր տեսահոլովակ կներկայացնի


Իր առաջին` “I wish You Love” տեսահոլովակից հետո նա մտադիր է շարունակաբար ներկայացնել նորերը.“Անգլալեզու երգի ոճն այնպիսին էր, որ մեծ հաջողություն չէի ակնկալում, բայց նաեւ անսպասելիորեն շատ դրական կարծիքներ լսեցի անծանոթների կողմից: Երեւի դա էր պատճառը, որ անմիջապես անցանք երկրորդի նկարահանումներին: Բայց երրորդ երգը ոճի առումով կտրուկ կտարբերվի նախորդներից, տեսահոլովակն էլ նախատեսում ենք այստեղ` Ամերիկայում նկարել”:

Էնջլը` "Երկնքից" տեսահոլովակի նկարահանումներին


Էնջլը Միացյալ Նահանգներ տեղափոխվել է իր երազանքին հասնելու համար. մեծ ցանկություն ունի Նյու Յորքում կինոդերասանական արվեստի մագիստրոսական կրթություն ստանալ եւ ամերիկյան արտադրության ֆիլմերում նկարահանվել.“Մեծ հույս ունեմ, որ լավ աստղի տակ եմ ծնվել եւ ինքս ինձնով կհասնեմ ինչ-որ բանի. մասնակցում եմ ֆիլմերի քասթինգների, պետք է շատ աշխատել հաջողության հասնելու համար”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Էնջլ Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին