13 Սեպտեմբեր 17
Էռնայի հաղթելու շանսերն ու կուլիսային անցուդարձը՝ «Նոր ալիք 2017»-ում
 
 
0

«Նոր ալիք 2017» մրցույթի հայ ներկայացուցիչ Էռնա Միրն այս պահին առաջին հորիզոնականը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարտոր Միլանոյի հետ։ Այսօր մրցույթի վերջին՝ վճռորոշ օրն է։ «Արցախի ձայներ» նախագծից 19-ամյա Էռնայի կողքին իր թիմի անդամներն են՝ պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, Թամարա Պետրոսյանը, Օքսաննա Բաբուրյանը եւ այլք։

Էռնա Միրը

BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում պրոդյուսեր Լիրա Քոչարյանը պատմել է, որ երգչուհին տրամադրված է հաղթանակի։ Հայկական թիմը մրցութային 3 երգն այնպես է ընտրել, որ նա հանդես գա բազմաժանր կատարումներով։ Առաջին օրն Էռնան երգել է Բրունո Մարսի «24K Magic» հիթը, երկրորդ օրը որպես Հայաստանի հիթ՝ Անատոլի Դնեպրովի «Իմ Հայաստան» երգը՝ նոր գործիքավորմամբ.«Նախապես պատրաստել էինք 20 երգ, անընդհատ կապի մեջ էինք երաժշտական պրոդյուսերի հետ, որ փոփոխության դեպքում հասցներ պարապել։ Միակ խնդիրն առաջացավ թմբուկների շոուի ժամանակ, որը պետք է լիներ ավելի ճոխ ու հետաքրքիր։ Կազմակերպիչները գրեթե հրաժարվում էին թմբուկները բեմ տանել, բայց կարողացանք համոզել, այլապես առանց թմբուկների կարիք կլիներ երգը փոխել»։

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մասնակիցները կկատարեն պրեմիերաներ։ Էռնայի նոր՝ «In Love» երգը գրել են «Արցախի ձայներ»-ից Արտյոմ Վալտերն ու Սարին Բալասանյանը.«Երկար քննարկել ենք, թե երգը որ լեզվով հնչի: Ժամանակակից փոփ ոճի երգ է, ուստի ընտրեցինք անգլերեն տարբերակը։ Երգի մասին արդեն լավ կարծիքներ ենք լսել, հուսով եմ՝ Էռնան լավ շոու կանի։ Նրա առջեւ խնդիր է դրված, որ ամեն օր տարբեր կերպ ներկայանա։ Օրինակ՝ Սարտոր Միլանոն կամ Սյուզաննան երգում են իրենց ոճում, Էռնայի դեպքում յուրաքանչյուր երգ տարբեր ժանրում է, կարծես, մեր մարտավարությունն աշխատում է։ Մեզ համար այդքան կարեւոր չէ մրցանակային ֆոնդը, որքան որ հասնենք արդյունքի եւ հաղթանակով վերադառնանք Հայաստան։ Էռնան նաեւ Արցախն է ներկայացնում, ցավոք, մեր դրոշով պաշտոնապես չենք կարողանում նման մրցույթներին ներկայանալ, բայց փորձերին հնչում է Ստեփանակերտը, հարցազրույցների ժամանակ էլ, երբ հարց է հնչում, նա պատմում է Արցախի մասին»։

Պրոդյուսերի խոսքով՝ «Արցախի ձայներ» նախագծի սկզբունքներից մեկն է՝ եթե մրցույթի են մասնակցում, ապա միայն հաղթանակի համար.«Իհարկե, մրցույթներն անկանխատեսելի են, «Նոր ալիք»-ի բարդությունն այն է, որ 3 մրցութային օր է։ Դժվար է կանխատեսել՝ Էռնան կհաղթի, թե՝ ոչ, քանի որ Սարտոր Միլանոն Ռուսաստանում լավ հայտնի է հեռուստատեսային մրցույթներից, ժյուրիի անդամներն աշխատում են նրա հետ, պարզ է, որ շատ օբյեկտիվ չեն կարող լինել, այդ պահը կարելի է հասկանալ։ Չնայած՝ համոզված եմ՝ կան ժյուրիի անդամներ, որ հաղթանակը կցանկանան Էռնային տալ, կուլիսներում նրան հաջողություն են մաղթում։ Փաստացի նա ոչ պակաս տվյալներ ունի, ինչ-որ տեղ նաեւ առավել է, որովհետեւ բազմաժանր կատարող է»։
Սարտոր Միլանոն եւ Էռնա Միրը

Լիրա Քոչարյանի առաջարկով երգչուհու Միրզոյան ազգանունը բեմական տարբերակով դարձել է Միր՝ խաղաղություն.«Հաշվի առնելով, որ Արցախից ենք, մեզ համար խաղաղությունն առաջնային է։ Ի սկզբանե, Էռնան ներկայանում էր միայն անվամբ, բայց մրցույթի համար խորհրդանշական ազգանուն ընտրեցի»։

BRAVO.am-ի հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն Էռնան եւ Սյուզաննան, արդյոք նրանց միջեւ լարվածություն կա, Լիրա Քոչարյանը պատասխանեց.«Էռնան ապրում է Ստեփանակերտում, Սյուզաննան՝ Երեւանում, նախկինում շատ շփումներ չեն ունեցել, ոչ շատ մտերիմ են, ոչ էլ վատ հարաբերություններ ունեն, հանգիստ շփվում են, ոճային առումով շատ տարբեր երգչուհիներ են։ Ամենակարեւորը՝ դահլիճում հայ հանդիսատեսն ուրախանում է, որ Հայաստանը երկու մասնակից է ներկայացնում»։

Այսօր Սոչի կժամանի նաեւ Արտյոմ Վալտերը եւ ներկա կլինի եզրափակիչ շոուին։ Իսկ փոքրիկ Միշան, որը մասնակցել է «Մանկական Նոր ալիք»-ին, Էռնային քաջալերում ու խորհուրդներ է տալիս հեռախոսով.«Հագուստի հարցով Օքսաննան օգնում է ոճաբաններին, Թամարան զբաղվում է լուսաբանմամբ ու սոցիալական էջերով, մյուս անդամների հետ էլ կապի մեջ ենք։ Մրցույթի կազմակերպիչների որոշմամբ՝ ռուս մոդելավորողներն են հագցնում մասնակիցներին, բայց իմ կարծիքով, անհաջող որոշում է, իրենք էլ համոզվում են դրանում։ Էռնան փոքրամարմին է, բացի այդ կոշիկների չափսերի խնդիր ունենք, մեզ հետ էլ շատ տարբերակներ չենք բերել։ Այդ խնդիրն էլ միասին փորձում ենք լուծել։ Այս մրցույթից հետո կանցնենք Միշային եւ «Մանկական Եվրատեսիլ»-ին, այդ ժամանակ էլ Էռնան բեմից դուրս կօգնի Միշային»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Էռնայի ֆեյսբուքյան էջից


 
 
Լիրա Քոչարյանը եւ Էռնա Միրը

Լիրա Քոչարյանը եւ Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Էռնա Միրը

Սարտոր Միլանոն եւ Էռնա Միրը

Սարտոր Միլանոն եւ Էռնա Միրը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
9483 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: