×


Թամար Կապրելյանը՝ այլազգի ամուսնու հետ ծանոթության եւ հարսանիքի մասին

Ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի եւ լիբանանցի Քրիս Ստենգի սիրո պատմությունը հետաքրքիր ու ռոմանտիկ է։ «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ Թամարը BRAVO.am-ի հետ զրույցում առաջին անգամ պատմել է իր ընտրյալի հետ ծանոթության հանգամանքների, նաեւ պսակադրության մասին:

Թամար Կապրելյանն՝ ամուսնու հետ


Զույգն ամուսնացել է 2016-ի հոկտեմբերին՝ Ֆրանսիայի Օնֆլյոր քաղաքում.«Ես ու ամուսինս ուզում էինք փոքր հարսանիք ունենալ, որի ժամանակ կմատուցվեն համեղ ուտեստներ եւ գինի։ Մի անգամ, երբ Փարիզում նշում էինք Սուրբ Ծննդյան տոները, գնացքով մեկնեցինք հինավուրց Օնֆլյոր, որը մայրաքաղաքից մոտ երկու ժամվա ճանապարհ է դեպի հյուսիս։ Մենք կանգ առանք «Ferme Saint Simeon» հյուրանոցում։ Երկրորդ անգամ լինելով այնտեղ՝ պարզապես սիրահարվեցինք այդ քաղաքին։ Երբ արդեն նշանվեցինք, մեզ համար բնական ու պարզ էր մեր հարսանեկան խնջույքի վայրը»։

Քրիս Ստենգի եւ Թամար Կապրելյանի հարսանիքին


Թամարն ու Քրիսը միմյանց առաջին անգամ հանդիպել են 6 տարի առաջ՝ Նյու Յորքում.«Ես այնտեղ իմ ալբոմի թողարկման ու տարածման հարցերով էի զբաղվում, հանդիպեցինք նրա ընկերոջ տարեդարձի երեկույթին։ Այդ ժամանակ ես հանդիպում էի մեկ ուրիշի հետ, որի հետ մոտ 6 ամիս ընկերություն արեցի։ Երբ Քրիսն իմացավ, որ բաժանվել եմ նախկին ընկերոջիցս ու կոտրված եմ, ուղեւորեց ինձ մոտ՝ Լոս Անջելես։ Մենք այդ ժամանակվանից միասին ենք:)»:

Թամար Կապրելյանը


30-ամյա երգչուհին համոզված է՝ գտել է իր կեսին.«Մարդիկ ասում են՝ երբ հանդիպում ես ճիշտ մարդու, միանգամից զգում ու գիտակցում ես։ Ես երբեք չէի հավատում այդ խոսքերին, մինչեւ որ հանդիպեցի Քրիսին։ Ինձ թվում է՝ նրան ճանաչել եմ ողջ կյանքիս ընթացքում։ Դա հարմարավետության այն աստիճանն է, որ զգում եմ իր կողքին։ Առաջին անգամ, երբ այդ զգացումն ունեցա, հասկացա, որ պետք է լսեմ ու հետեւեմ սրտիս ձայնին»։

BRAVO.am
Լուսանկարները` Թամար Կապրելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին