×


Ժակը՝ կնոջ հետ

Ժակի անհանգիստ հանգիստը Դուբայում

Ժակի ընտանիքը ձմեռային արձակուրդն անցկացրել է տաք Դուբայում, որտեղ էլ նշել են Սուրբ Ծնունդը: Հեռուստառադիոհաղորդավարը BRAVO.am-ին է տրամադրել ուղեւորության լուսանկարները եւ պատմել, որ բուռն եւ ակտիվ հանգստյան օրեր են անցկացրել:

«2018-ը մեր տանն ենք դիմավորել՝ համտեսելով հայրիկիս պատրաստած ավանդական ուտեստները, հունվարի 1-ին նոր «փախել» ենք հյուր գնալ, հյուր ընդունելու ավանդույթից ու տոնական օրերն անցկացրել Արաբական Էմիրություններում: Այս օրերին Դուբայը հեքիաթային տեսք ունի: Ամբողջ աշխարհն է խոսում քաղաքի գրավչության, տոնական հիանալի շուքի մասին, մենք էլ որոշեցինք անձամբ այցելել ու մեր աչքերով տեսնել հրաշքը: Ճիշտ է՝ մեր հանգիստը մի փոքր անհանգիստ ստացվեց, բայց դժգոհողներ դեռ չկան: Շատ ակտիվ օրեր ենք ունեցել: Ամբողջ օրը վազքի մեջ ենք եղել, գեղեցիկ վայրեր ենք այցելել: Փորձել ենք հնարավորինս շատ նորություններ տեսնել»,- նշել է նա:

Ժակի ընտանիքը՝ Դուբայում


Ժակի երեխաները՝ Սիլվիան ու Ժակլինան, գոհ են իրենց նվերներից.«Փոքրիկը դեռ շատ բան չի հասկանում, հստակ չի կարողանում ասել՝ ինչ է ուզում, բայց երկուսին էլ Ձմեռ պապիկը նվերներ բերել էր. մեզ՝ նույնպես:)»:

Ժակը՝ դստեր՝ Սիլվիայի հետ


Խոսելով աշխատանքային տարվա մեկնարկից՝ հաղորդավարն ասել է. «Հանգստից հետո պատրաստ եմ «սարեր շուռ տալ», տեսնեմ՝ էներգիաս ինչքան կձգի: Դեռ հստակ չգիտեմ՝ տարվա ընթացքում ինչ զարգացումներ կլինեն, բայց նորություններ հաստատ սպասվում են»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ժակի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport