Ժակլին Սարխոշյանն ամուսնու եւ դստեր հետ այժմ Լիբանանում է։ Պրիմա պարուհին եւ փորձավար, «Բարեկամություն» համույթի նախկին մենապարող Կարեն Մակինյանը կրկին առաջարկ են ստացել դասավանդել Բեյրութի գեղարվեստի դպրոցի «Գայանե» պարային համույթին:
Ժակլին Սարխոշյանի ընտանիքը
Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս Ժակլինը ծննդյան տարեդարձը նշել է Լիբանանի մայրաքաղաքում, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ կողքին է եղել դուստրը։ Պրիմա պարուհին BRAVO.am-ին ասել է, որ դուստրն իր 41-ամյակի առթիվ իրենից գաղտնի տորթ է պատրաստել.«Քնած էի, երբ կեսգիշերին ամուսնուս հետ ինձ արթնացրին, որ մոմերը փչեմ։ Անկեղծ ասած` երազանք չեմ պահել, որովհետեւ չունեմ. ամենակարեւոր երազանքներս իրականացել են։ Իմ հարազատ ու սիրելի մարդիկ կողքիս են, ունեմ սիրելի աշխատանք, միայն ուզում եմ իրականացնել նպատակներս»։
Ժակլինի դուստրը՝ 20-ամյա Լիլյան, ով սովորում է Սլավոնական համալսարանի 3-րդ կուրսում, մեզ հետ զրույցում պատմել է մայրիկի համար կարեւորն ուշադրությունն է.«Մամաս գնահատում է սրտանց արված նվերները: Չգիտեմ, թե ինչ նվերից ավելի կուրախանա, բայց գիտեմ, որ սիրում է մանուշակագույն ու նարնջագույն վարդեր։ Նրա ծննդյան օրը մի քանի ժամ շարունակ ման եկանք Բեյրութի կենտրոնում, երեկոյան էլ փոքր խնջույք արեցինք «Համազգային»-ի անդամների հետ»։
Ժակլին Սարխոշյանը` դստեր հետ
Բալետի պարուհին ամուսնու հետ մինչեւ մայիս կբնակվի Լիբանանում, իսկ դուստրը կվերադառնա Երեւան ու դասերից չի բացակայի։ Ժակլինը Հայաստանից հեռանալու մասին չի մտածում, ինչպես նշել է, ժամանակավոր է բացակայում երկրից.«Նախ սիրում եմ Հայաստանը, հետո էլ Երեւանին դեռ պետք եմ:)։ Այստեղ մեր սաներին դասավանդում ենք հայկական պար, բալետ եւ տարբեր ազգերի պարեր։ Այս տարի նրանց հետ առաջին անգամ կբեմադրենք «Մոխրոտիկ»-ը, որն իր տեսակով կլինի նեոդասական պարային ներկայացում։ Այս գործն ավարտին հասցնելուց հետո կվերադառնանք Երեւան»։
BRAVO.am
Լուսանկարները՝ Ժակլին Սարխոշյանի անձնական արխիվից


×
13,706





