Art,
16 Օգոստոս 17
Աշոտ Հարությունյանի ժամանակակից քանդակները՝ Կարապի լճում
 
0

Երեւանի Կարապի լիճը տարիներ շարունակ խտացրել է հիշողություններ, որոնք արտացոլվում են անդադար փոփոխվող ջրի հայելում: Այսօր էլ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, անցնելով լճի կողքով, տեսնելու են այն յուրօրինակ քանդակները, որ լողում են լճի մակերեսին: Օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Երեւանի Կարապի լճում ներկայացվելու է քանդակագործ Աշոտ Հարությունյանի «Ժամանակակից քանդակը`Կարապի լճում» խորագրով ցուցահանդեսը:

Աշոտ Հարությունյանի «Ժամանակակից քանդակը`Կարապի լճում» խորագրով ցուցահանդեսին

Նախագիծը կյանքի է կոչվել ART PR ընկերության նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Վերացական մտածողությամբ օժտված քանդակները ստեղծելու համար արվեստագետը որպես նյութ օգտագործել է հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը: Քանդակագործի խոսքով`վերացական արվեստը քարոզում է ազատություն, իսկ այդ ազատության դրսեւորումը ոչ այլ ինչ է, քան քաղաքային մշակույթի մեջ կարծրատիպեր կոտրելու յուրահատուկ միջոց.

«Իմ կարծիքով`այս ցուցահանդեսն ապրելու մասին է, Հայաստան երկրում ապրելու մասին: Եթե խորությամբ ուսումնասիրեք քանդակները, կտեսնեք, թե ինչպես կարելի է այսքան աշխատանք անել եւ լինել գրեթե ոչ կոմերցիոն, այսինքն`ապրել, չտրտնջալ, ստեղծագործել, լինել ազնիվ ինքդ քո նկատմամբ, լինել անզիջում, հավատալ քո արածին:
«Ժամանակակից քանդակը`Կարապի լճում» խորագրով ցուցահանդեսին

Եթե դու ապրում ես այս քաղաքում, ուրեմն ունես ինչ-որ արժեքներ, մտածողություն, իսկ եթե ոչ, ավելի լավ է` հեռանաս: Այդ արժեքներից մեկն ինձ համար Երեւանի սիրտն է`Կարապի լիճը, որը բոլորիս հիշողությունն է, մանկությունը: Ըստ այդմ էլ` առաջարկ եղավ քանդակները տեղադրել լճում, եւ առաջարկը բավական դրական ընդունվեց նախարարի կողմից: Սա 8-9 տարվա իմ աշխատանքների ընտրանին է: Ինչ-որ մարդիկ գտնում են, որ սա վաղուց արդեն հնացած ոճ է աշխարհում, ինչ-որ մարդիկ էլ զարմանում են, որ այսպիսի քանդակներ կարող են լինել: Այնպես որ, սա հետաքրքիր է, մեր իրականության մեջ` գուցեեւ նոր»,- BRAVO.am-ի հետ նկատեց Աշոտ Հարությունյանը:

Նշենք, որ արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են Երեւանի Մաշտոցի պուրակում, Հ. Կալենցի թանգարանում եւ մասնավոր հավաքածուներում: Մեր հարցին, թե Կարապի լճում տեղադրված քանդակները ցուցահանդեսից հետո ինչ միջավայրում կարող են տեղ գտնել, Աշոտ Հարությունյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ, կախված է տարբեր հանգամանքներից. «Գուցե քաղաքապետարանը կամ Մշակույթի նախարարությունն ինչ-որ բան որոշեն, գուցե մասնավոր մարդիկ հավանեն, գնեն եւ, օրինակ, իրենց գրասենյակներում կամ այլ միջավայրում տեղադրեն: Մեծ հաշվով՝ սրանք այստեղ են եկել իմ տուն-արվեստանոցից, իմ բակից եւ հետո նորից կվերադառնան իմ բակ»:
«Ժամանակակից քանդակը`Կարապի լճում» խորագրով ցուցահանդեսին

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով Աշոտ Հարությունյանի հետ շրջեց Կարապի լճում, ծանոթացավ քանդակներին, իսկ այնուհետեւ պատասխանեց մեր մի քանի հարցին: Նա նշեց, որ նախագծին ծանոթացել է դեռեւս մի քանի ամիս առաջ, երբ քննարկում էին ցուցահանդեսի մանրամասները. «Այս համարձակությունը պետք է ունենայինք՝ ցուցահանդեսին նման լուծում տալու համար, որովհետեւ ժամանակակից արվեստը հենց համարձակություն է պահանջում: Մենք ունենք տարբեր գաղափարներ, բայց սա առաջին փորձն է, եւ ապագայում քաղաքի տարբեր հատվածներում ունենալու ենք նման համարձակ ցուցադրություններ:

Ես հիշում եմ՝ դեռեւս պատանեկության տարիներից Կարապի լճում ցուցադրվում էր Բենիկ Պետրոսյանի արձանը, որը շատ տպավորիչ էր: Եվ երբ նման առաջարկ եղավ կազմակերպչի կողմից, ինձ դա շատ ուրախացրեց, որ մեր քաղաքում կան մարդիկ, ովքեր կարող են համարձակ ու ժամանակակից մտածել: Նման քանդակները մեր քաղաքին նոր շունչ ու նոր երանգ են հաղորդում: Հաջորդ տարի էլ մենք առնվազն երեք հեղինակ կունենանք, որոնց ստեղծագործությունները կցուցադրվեն տարբեր ժամանակահատվածներում»,- ասաց նախարարը:

Այնպես որ, Կարապի լճի կողքով անցնելիս ուշադիր եղեք եւ ուսումնասիրեք ցուցադրվող ժամանակակից քանդակները, որոնք սովորական քաղաքային, հանրային վայրերը դուրս են բերում առօրեական ռիթմից եւ տեղափոխում վերացական արվեստի հարթություն:

Աստղիկ Իսկանդարյան

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
20864 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: