BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը հիվանդանոցում է:
Նրա առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար խոսեցինք վերջինիս հետ, ով ասաց, որ այս պահին ամեն բան կարգին է. «Հոգատար բուժաշխատողների շնորհիվ այժմ ինձ լավ եմ զգում»:
Ժենյա Ավետիսյանը
Դերասանուհին հայտնեց, որ հիվանդանոցում գտնվելու պատճառը սրտի հերթական հետազոտություններ անցնելն է, եւ հույս ունի մինչեւ շաբաթվա վերջ վերադառնալ տուն:
BRAVO.am-ը առողջություն է մաղթում Ժենյա Ավետիսյանին:
BRAVO.am


×
11,440






