×


Ինգա Արշակյան. «Համաձայնեցի ամուսնանալ այն ժամանակ, երբ զգացի…»

Ինգա Արշակյանի հարսանիքից հաշված ամիսներ են անցել: Երգչուհին հունիսին Աստծո խորանի առջեւ հավերժ սիրելու խոստում տվեց Աշոտ Սահակյանին, իսկ ահա այսօր BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր նորաստեղծ ընտանիքի, երջանկության բանաձեւի մասին եւ ոչ միայն:):

Ինգա Արշակյանը


«Պատասխանեցի` այո»

Պատասխանեցի` այո այն ժամանակ, երբ զգացի, որ կողքիս վստահելի անձ է, ում հետ կարող եմ հանգիստ, ապահով եւ երջանիկ լինել: Ինձ թվում է` յուրաքանչյուր կնոջ անհրաժեշտ է սիրված լինել եւ սիրել։

Ընտանեկան երջանկության բանաձեւը

Անշուշտ, սեր, փոխադարձ հարգանք, փոխզիջում, ընկերություն եւ անմնացորդ նվիրվածություն։ Ընտանեկան երջանկության վերոնշյալ բանաձեւի վրա կառուցված ընտանիքը հնարավորություն ունի մոտենալ «կատարյալ ընտանիք» գաղափարին։ Բայց, միեւնույն է, մենք ընթացքում սովորում ենք միմյանցից, ենթարկվում փորձությունների` այդպիսով ստեղծելով հենց մերը։ Որպես կանոն, բոլորս միշտ ձգտում ենք կատարելության, իսկ դրան սահման չկա։

Ինգա Արշակյանն` ամուսնու հետ


Հանուն ընտանիքի

Դեռ հարկ չի եղել ինչ-որ զոհողությունների գնալ, բայց վստահ կարող եմ ասել, որ կանեմ հնարավոր ամեն բան ընտանիքիս կայունության համար։

«Աշոտը միշտ պատրաստակամ է օգնել»

Ամուսինս միշտ մեծ խանդավառությամբ եւ հուզմունքով հետեւում է մեր ելույթներին: Ետնաբեմում ապրում է մեզ հետ ամեն հնչյունը եւ միշտ պատրաստակամ է օգնել ու աջակցել մեզ։

Ինգա Արշակյանն` ամուսնու հետ


Ծրագրերն ու նորությունները

Ոչինչ չի փոխվել, շարունակում ենք մեր ակտիվ գործունեությունը։ Այս տարին հատկանշական էր «Ապրելու ապրիլ» երգի հիման վրա նկարահանված երկու տեսահոլովակով՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Եվրատեսիլ»-ին իմ մասնակցությամբ եւ մեր բազմաթիվ շրջագայություններով։ Այժմ բանակցություններ են տարվում օտարերկրյա մեր համերգների վերաբերյալ։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ նույնպես մեծ նախագիծ է պատրաստվում ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 100-ամյակին։ Այն, ինչ կարող եմ հիմա լուսաբանել, Կոմիտասի 100-ամյակին նվիրված մենահամերգն է եւ անակնկալներով լի Ամանորի նկարահանումները: ):

Երգարվեստից բացի…

Ես միշտ մտածել եմ երկրորդ մասնագիտության մասին։ Վստահ եմ, որ գալու է մի շրջան, երբ կդրսեւորեմ ինձ այլ ոլորտում։

Տեքստը` Լիլիթ Սեդրակյանի/Bravo.am/
Լուսանկարները`«Շարմ»-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին