×


Ինգա եւ Անուշ Արշակյանները, Գոհար Գասպարյանը, Աշոտ Ղազարյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք` Երեւանի տոնին:)

Այս տարի մեր մայրաքաղաքի 2795-րդ հոբելյանը տոնվում է երկու օր: Եվ քանի որ Երեւանը սկիզբ է առել Էրեբունիից, միջոցառումների սկիզբը երեկ ազդարարվեց հենց “Էրեբունի” թանգարանի հրապարակից, որտեղ տեղադրված է քաղաքի հիմնադրի` Արգիշտի Ա արքայի արձանը:

Արշակյան քույրերը


Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությանը երեկոյան հաջորդել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների եւ պարի խմբերի մասնակցությամբ համերգը, որի հանդիսավարներն էին Աշոտ Ղազարյանը եւ Գոհար Գասպարյանը:

"Երեւանում տոն է" խորագրով համերգին


Երեւանին եւ երեւանցիներին իրենց երգերով շնորհավորելու էին եկել Ինգա եւ Անուշ Արշակյանները, Ալլա Լեւոնյանը, Աիդա Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Գեւորգ եւ Գուրգեն Դաբաղյանները եւ այլք: Բեմից հնչում էր հայկական երաժշտություն, իսկ “Մարաթուկ” եւ “Կարին” ազգագրական պարի խմբերը ներկայացնում էին էթնիկ պարեր:

Աշոտ Ղազարյանը եւ Գոհար Գասպարյանը


Երեկոն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ, իսկ “էրեբունի-Երեւան 2795” տոնակատարության մյուս միջոցառումները տեղի են ունենում այսօր: “Իմ սրտի ուղեկից” խորագրով գալա-համերգը Հանրապետության հրապարակում կսկսվի ժամը 19:30-ին:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկերները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին