×


Ինչի մասին է երազում Գրիգոր Դանիելյանի ընտանիքը

«8 տարի առաջ ես պատկերացում չունեի, թե ինչ հրաշք բան է ընտանիք կազմելը, զավակ ունենալը, սիրելն ու սիրված լինելը: Չէի պատկերացնում, թե ինչպես իմ կյանքը 180 աստիճանով կփոխվի, ու ես կյանքին կսկսեմ նայել այլ տեսանկյունից»՝ այս տողերը Գրիգոր Դանիելյանի «ֆեյսբուքյան» գրառումից են: Դերասան-հումորիստի ընտանիքը 8 տարեկան է:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը


Ամուսնության հոբելյանը ամուսինների համար նշանավորվել է հաճելի պահերով. «Վաղ առավոտյան, երբ ես դեռ քնած էի, Գրիգորը գործերով դուրս էր եկել: Հետո անակնկալ կերպով վերադարձավ, ինձ ոսկյա վզնոց նվիրեց եւ գնաց նկարահանման: Թեեւ աշխատանքն ուշ երեկոյան ավարտվեց, հասցրինք մինչ օրվա ավարտը նշել մեր ընտանիքի ստեղծման 8-ամյակը»,-BRAVO.am-ին պատմել է Հռիփսիմե Ելինյանը:

Երգչուհին նշել է, որ երեկ էլ օրը կրկնակի տոնական է եղել իրենց համար.«Մեր ստուդիայի աշակերտների ծնողները հրավիրել էին ամառանոց` միասին նշելու Անկախության, ինչպես նաեւ մեր ընտանիքի տոնը: Շատ լավ ժամանակ անցկացրինք: Պոզիտիվ եւ դրական էներգիայով լի օր էր: Մեր սաներն էլ անակնկալ մատուցեցին փոքրիկ ներկայացման տեսքով»:

Գրիգոր Դանիելյանի ընտանիքը


Խոսելով երջանկության բանաձեւից` Հռիփսիմեն ասել է, որ ամուսնությունն իրենց ավելի ուժեղ է դարձրել: Միասին սովորել են դիմակայել դժվարությունները եւ վեր բարձրանալիս պահպանել մարդկային հատկությունները։ Ընտանիքում շինծու երեւույթներ չկան, գաղտնիքներ չունեն իրարից: Սիրում են իրար եւ դա չեն թաքցնում:

««Թատրոն» չենք խաղում, հավասարություն է, մեր երեխայի խոսքն ու կարծիքը մեզ համար կարեւոր է: Մի խոսքով՝ մենք մեկ մարմին ենք եւ յուրաքանչյուր հարցի լուծումը տեսնում ենք փոխզիջման մեջ»,-նշել է նա:

Դե, իսկ ամուսինների ցանկությունն այսօր մեկն է`երազում են, որ ընտանիքը համալրվի եւս մեկ բալիկով, ինչն էլ ի սրտե մաղթում ենք:):

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին