×


Ինչո՞վ է զբաղված Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդին :)

Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդին` Ավոն, տարեսկզբին իր ռեփ կատարումով նոր շունչ հաղորդեց հայրիկի “Իմ օրագիրը” երգին, որը կարող եք լսել այստեղ, մեզ հետ զրույցում էլ նշեց, թե պատրաստվում է նոր ստեղծագործություններ ներկայացնել արդեն իսկ կայացած հիփ-հոփ կատարողների հետ:

Արամոյի եւ Էմմայի որդին` Ավոն


Այսօր համացանցում է հայտնվել Ավոյի եւ “3.33”-ի համագործակցության արդյունքը` “Intro”-ն, որի խոսքերի հեղինակը հենց ինքն է, իսկ բիթինը` “V & A”-ը: Գերմանիայում բնակվող հիփ-հոփ կատարողը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ “Intro”-ն ձայնագրել են այն ժամանակ, երբ Հայաստան էր այցելել.“Սա իմ մուտքն է “3.33””:

Դավիթ Մադաթյանը, Ավո Գեւորգյանը, Դելոն եւ Ֆելիքս Խաչատրյանը


Մեր հարցին, թե արդյոք հեռավորությունը չի խանգարի իր եւ “3.33”-ի հետագա համագործակցությանը, Ավոն հետեւյալն է պատասխանել.“A.Chilla-ն էլ բնակվում է Ամերիկայում…:) Գուցե որոշակի դժվարություններ առաջանան, բայց մենք դրանք անպայման կհաղթահարենք”:

Դե ինչ, ներկայացնում ենք Ավոյի եւ “3.33”-ի “Intro”-ն ու առաջարկում մեկնաբանությունների հատվածում կիսվել տպավորություններով:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ավոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին