×


Ինչու են Քրիստինե Պեպելյանն ու Աստղիկ Սաֆարյանը դուրս մնացել մրցանակաբաշխությունից

Երգչուհի Սոնա Շահգելդյանը երեկ BRAVO.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն էր հայտնել «PanArmenian Entertainment Awards 2016»-ին հրավեր չունենալու առիթով: Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ներկա չեն եղել նաեւ Քրիստինե Պեպելյանն ու Աստղիկ Սաֆարյանը, որոնց հետ նույնպես խոսել ենք թեմայի շուրջ:

Քրիստինե Պեպելյանը


«Ճիշտ ասած՝ ես մասնակցության հրավեր չեմ ստացել: Երեւի որոշել են, որ անցած տարվա իրենց մրցանակաբաշխության լավագույն երգչուհին հանգստանալու կարիք ունի»,-ասել է Քրիստինե Պեպելյանը:

Աստղիկ Սաֆարյանն էլ նշել է, որ իրեն չհրավիրելու պատճառը չգիտի. «Միգուցե իմ բուռն գործունեությունը աննկատ է մնացել նրանց աչքից, կամ էլ գուցե նրանք միշտ համագործակցում են նույն կազմով: Ամենից կարեւորն այն է, որ ստեղծագործական աշխատանքս կատարում եմ առանց մտածելու մրցանակների ու մրցանակաբաշխությունների մասին»:

Աստղիկ Սաֆարյանը


Պարզվում է՝  Աստղիկը հետեւել է միջոցառման ընթացքին.«Բավական լավ էր կազմակերպված, հրավիրված արտիստներն էլ շատ գեղեցիկ էին, շատ ուրախ եմ գործընկերներիս համար, ովքեր մրցանակների են արժանացել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ երգչուհիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին