×


Ինչու է Սոնա Շահգելդյանը գաղտնի պահում ամուսնուն եւ նորածին որդուն

Սոնա Շահգելդյանը երեկ «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակեց նորածին որդու թաթիկի լուսանկարը` հայտնվելով քննարկումների կիզակետում: Մասնավորապես` մի շարք օգտատերեր դժգոհություն են հայտնել երգչուհու` ամուսնուն եւ նորածին որդուն հանրությանը չներկայացնելու առթիվ, ինչի մասին էլ զրուցել ենք նրա հետ:

Սոնա Շահգելդյանը


«Շատ լավ եմ արել` թաթիկն եմ նկարել: Թող շարունակեն քննարկել, ո՞ւմ գործն է: Կուզեմ` մի օր էլ ոտիկի լուսանկարը կհրապարակեմ»,-ասել է Սոնան եւ հավելել. «Ժամանակը կգա, բոլորն էլ կիմանան` ով ով է: Հիմա տղաս դեռ փոքր է, եթե ներկայացնեմ նրան, նախանձ մարդիկ կավելանան»:

Անդրադառնալով ամուսնուն գաղտնի պահելու հարցին` երգչուհին հայտնել է, որ դա իր որոշումը չէ.«Պարզապես նա չի ցանկանում երեւալ. նման բաներ չի սիրում: Մենք շատ երջանիկ ենք եւ սիրում ենք իրար, իսկ կարեւորը դա է: Թող ոմանք շատ չանհանգստանան»:

Սոնա Շահգելդյանը հրապարակել է որդու թաթիկի լուսանկարը


Խոսելով իր եւ ամուսնու հարաբերությունների մասին` Սոնան ասել է, որ ստանում է վերջինիս աջակցությունը.«Ինձ համար շատ կարեւոր է, որ նա հարգում է իմ աշխատանքը եւ որքան ժամանակը ներում է` միշտ իմ կողքին է լինում: Ամեն ինչ չէ, որ պետք է հանրության առջեւ դրվի ու երեւա»:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնայի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին