×


Ինչպես Տիգրան Պետրոսյանի որդուն բանակ ճանապարհեցին

«Դետք» խմբի երեք անդամներն այժմ ծառայում են բանակում՝ Արցախում։ Խմբի տղաներից Վահան Կիրակոսյանն ու Վահան Մելքումյանը ավելի շուտ են մեկնել ծառայության, իսկ Արմանը՝ Տիգրան Պետրոսյանի տղան, նրանց միացել է օրեր առաջ։ Արմանին ծառայության են ճանապարհել հենց բեմից, երբ Օպերային թատրոնում հունվարի 28-ին կազմակերպվել էր ՀՀ զինված ուժերի հոբելյանին նվիրված համերգը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարի ու անփորձանք ծառայություն է մաղթել զորակոչիկ Արման Պետրոսյանին՝ հիշեցնելով, որ չմոռանա մազերը կտրել։):

Տիգրան Պետրոսյանը՝ որդու հետ


«Դետք» խմբի պրոդյուսեր Արման Ամպը BRAVO.am-ի պատմել է, թե ինչպես են այդ օրը երեքը միասին ելույթ ունեցել.«Գործող խումբ է, եւ ծառայության ընթացքում ժամանակ առ ժամանակ թույլտվություն են ստանում, որ կարեւոր միջոցառումներին մասնակցեն, իսկ հայոց բանակի 25-ամյակը կարեւոր առիթ էր։ Տղաներին 10-օրյա ժամկետով ուղարկեցին արձակուրդ, որ փորձերին մասնակցեն։ Արմանն էլ արդեն մեկնել է ծառայության՝ կրկին Արցախ։ Այժմ տարբեր վայրերում են՝ Մատաղիսում, «Եղնիկներ» զորամասում եւ Ստեփանակերտում»։

Վիգեն Սարգսյանը եւ «Դետք» խումբը


2015 թվականի ապրիլին կազմավորված տղաների խումբն այժմ ժամանակավոր դադարի փուլում է.«Ավելի բուռն աշխատանքի համար կսպասենք նրանց վերադարձին։ Հաշվի առնելով, որ երգող տղաներ են, եթե հրամանատարները հարմար գտնեն, երբեմն ելույթներ կունենան»,-նշել է պրոդյուսերը:

BRAVO.am
Լուսանկարները՝ «Դետք»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին