×


Ինչպես են ընդունել Սոֆյա Պողոսյանին Լոս Անջելեսում

Սոֆյա Պողոսյանն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ մասնակցել է “Որոգայթ” գեղարվեստական ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային, ինչպես նաեւ նկարահանվել 24 սերիայից բաղկացած նոր ֆիլմում, որը Շանթի եթերում կլինի գալիք տարեսկզբին:

Սոֆյա Պողոսյանը` ԱՄՆ-ում


Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, նոր սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից Էնջիին.“Ի տարբերություն Եվայի, որին մարդիկ դժվարությամբ են ընդունում, այս կերպարը սիրող կին է` շատ բարի եւ լուսավոր: Խաղընկերներս Հայաստանից եւ ամերիկաբնակ  սիրված եւ ճանաչված դերասաններ են, սյուժեն էլ շատ հետաքրքիր է”:

Սոֆյա Պողոսյանը


Սոֆյային տպավորել են Լոս Անջելեսում շուրջ երկու շաբաթ տեւողությամբ նկարահանումները.“Հաճելի եղանակ, լողափ` քաղաքը շատ տրամադրող է աշխատելու համար, եւ որակյալ կադրեր ենք ստացել: Շատ ուրախ եմ նաեւ, որ ընկերներիս ու ծանոթներիս շնորհիվ այնտեղ ինձ օտար չէի զգում”:

Այսօր նա շարունակում է նկարահանվել “Ուրիշի հոգին” սերիալում, նշում է` ԱՄՆ-ում հասցրել է նաեւ փոքր-ինչ հանգստանալ, ուստի թարմ ուժերով է վերսկսել երեւանյան աշխատանքը: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆյայի անձնական արխիվից եւ Շանթի

Կարդալ ավելին

Quality Sign BW